Լրահոս

20.01.2011 11:10


Բեռլուսկոնին իր գործը վարող դատավորների վրա բարկացել է

Բեռլուսկոնին իր գործը վարող դատավորների վրա բարկացել է

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե ինքն ամաչելու բան չունի։

Նա հայտարարել է, թե հաշտարար դատավորները, ովքեր իբր իր դեմ քաղաքականորեն պատճառաբանված  արշավ են կազմակերպել՝ նպատակ ունենալով հեռացնել վարչապետի պաշտոնից, չպետք է անպատիժ մնան։

Վարչապետին կասկածում են այն բանի համար, թե նա սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս մարմնավաճառուհու հետ, և ցուցմունք տալու համար այս շաբաթ պետք է ներկայանա դատախազություն։

10-րոպեանոց հեռուստաուղերձում Բեռլուսկոնին բավական զգացմունքային կերպով հայտարարել է, թե այդ հետաքննությունը հակասում է Սահմանադրությանը և տեղի է ունենում ընթացակարգի խախտումներով։ Նա խոստացել է հասնել նոր օրենքի ընդունմանը, որը հաշտարար դատավորներին թույլ չի տա ընտրվող պաշտոնյաներին հետապնդել։

-Չկա որևէ բան, որից ես պետք է ամաչեմ,-ասել է վարչապետը։-Կառավարությունը շարունակելու է աշխատել, իսկ խորհրդարանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որ մագիստրատական դատարանները չկարողանան ժողովրդի ընտրյալին անօրինական կերպով վերացնել ։

Նա նշել է, թե դատավորները 17 տարվա ընթացքում իրեն արդեն 28-րդ անգամն են հետապնդում են։

Այս խորագրի վերջին նյութերը