Լրահոս

12.02.2013 09:54


Երևանի ավագանու ընտրությունները՝ մայիuի 5-ին

Երևանի ավագանու ընտրությունները՝ մայիuի 5-ին

Երևանի ավագանու հերթական ընտրությունները կնշանակվեն 2013 թվականի մայիuի 5-ին։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգում:  

Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 152-րդ հոդվածի  2-րդ մասի պահանջից»:

Այդպիսով, ավագանու ընտրությունների միջոցով էլ կընտրվի Երևանի նոր քաղաքապետը:   

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին կազմված է 65 անդամից, որն ընտրվում է չորս տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը