Լրահոս

12.02.2013 10:32


Րաֆֆի Հովհաննիսյանը Տավուշի մարզում էր

Րաֆֆի Հովհաննիսյանը Տավուշի մարզում էր

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան նախօրեին Տավուշի մարզում էր: Հովհաննիսյանն ընտրողներին ներկայացրել է իր ծրագրային հիմնադրույթները՝ ընդգծելով ժողովրդի սոցիալական վիճակը շեշտակիորեն բարելավելու հրամայականը: «Բազմիցս շեշտել ենք, որ բոլոր հնարավորություններն առկա են նոր նախագահության առաջին իսկ տարում բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության եւ պաշտպանության ֆինանսավորումը»,-ասել է Ր. Հովհաննիսյանը՝ հավաքվածներին հորդորելով փետրվարի 18-ին անպայման կատարել իրենց քաղաքացիական պարտքը։

Այս խորագրի վերջին նյութերը