Լրահոս

12.02.2013 11:25


Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է

Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է
Փետրվարի 10-ին՝ ժամը 03։05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել 1993թ. ծնված  Գագիկ Ա.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենային վնասվածք է պատճառել նրան և դիմել փախուստի:
Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ժամը 02։00-ին, Կատովսկու փողոցի թիվ 23 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Գագիկ Ա.-ի վրա կրակել և  վնասվածքը պատճառել է 1987թ. ծնված Արմեն Գ.-ն, որը ոստիկանության ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 16։00-ին, ներկայացել է բաժին,  ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը` պահունակով, լիցքավորված 4 փամփուշտով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 34-104 հոդվածի  1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Արմեն Գ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը