Լրահոս

12.02.2013 10:31


Նախագահի թեկնածուն վստահ է, որ փետրվարի 22-25-ը իրեն կձերբակալեն

Նախագահի թեկնածուն վստահ է, որ փետրվարի 22-25-ը իրեն կձերբակալեն

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում համոզմունք է հայտնել, որ փետրվարի 22-25-ը իրեն կձերբակալեն։ Նա այդ ժամկետն է մատնանշում, քանի որ այդ ժամանակ նախագահական ընտրություններն ավարտված կլինեն, իսկ բոլոր միջազգային դիտորդներն իրենց կարծիքներն ասելուց հետո հեռացած կլինեն Հայաստանից:

«Հստակ երևում է քաղաքական պատվերը. լրագրողները տալիս են հարցեր, որ միայն նախաքննությունից կարող էին դուրս եկած լինել»,-ասել է նախագահի թեկնածուն:

Նա շեշետել է, որ առաջդրվելուց հետո իր անունը նախ փորձում էին կապել Նաիրի Հունանյանի հետ, ապա՝ Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, հետո էլ մեղադրեցին ռուսական և կամ իրանական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ:

Այժմ էլ շրջանառության մեջ է մտել մեղադրանքը, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվածներն իր տան վերանորոգողներն են եղել։

«Այդ երկու ձերբակալվածներից մեկի տունը մեր տան դիմացն է, ինքն արհեստավոր մարդ է, ինձանից 4-5 տարի փոքր: Երկու տարի առաջ տունս վերանորոգելուց ասացի իրեն: Իսկ մյուսին, որ թմրանյութերի վաճառքով է զբաղվում, ծանոթացել էի անցած տարի: Եղվարդում ունեմ առանձնատուն, և Սամվելը, ավարտելով վերանորոգումը, գնաց Եղվարդ: Նա տաքսիստի գտավ, և տաքսիստը՝ Խաչատուրը, նրանց տանում-բերում էր: Որոշ ժամանակ անց մեքենան վթարի ենթարկվեց: Ես վաճառել եմ հին ավտոմեքենան՝ «Վոլվո»-ն, և քանի որ գումար չունեին, պետք է այդ 6 հազ. դոլարը վերադարձնեին՝ ամսական 500 դոլար: Երեք ամիսներինն արդեն տվել են։ Այսօր կարդում եմ, որ ահաբեկիչներին մեքենա եմ տվել: Որտեղի՞ց պետք է լրատվամիջոցն իմանա, որ «Վոլվո» եմ իրենց վաճառել»։ Պարզ է, որ նրանք են պատմել: Ուրեմն կա մեծ արտահոսք: Երևում է, որ իշխանություններն են սարքել։ Մարդկանց ձերբակալել են ու առանց ապացուցելու` անմիջապես հրապարակում են լուսանկարները։ Նույն կերպով վստահ եղեք, որ կան ձայնագրություններ, որ ես վճարել եմ այդ ամենի համար»,–մանրամասներ է ներկայացրել Վ. Սեդրակյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը