Լրահոս

23.06.2009 18:04


Վարդան Բոստանջյան. «Մեր երկիրը հակված չէ խթանել արտադրությունը»

Հունիսի 23-ին ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» մասնաճյուղում ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝  «Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով։

-Այս ուսումնասիրության արդյունքները և զեկույցը, ինչպես նաև նյութերը, որոնց ես հասցրեցի ծանոթանալ, թույլ տվեցին հասկանալ, որ ընդհանուր տնտեսական քաղաքականությունը՝ իր բոլոր ճյուղերով, ինչպես տարվում է Թուրքիայում, ակնհայտորեն բավականաչափ բարձր ու լավն է, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ այդ ուղղությամբ չեն շարժվում։ Ներմուծումը Հայաստանում 4-ից ավելի անգամ գերազանցում է արտահանմանը, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ մեր երկիրը հակված չէ խթանել արտադրությունը։ Ես չէի ցանկանա մտածել, որ այդպես կլինի նաև հետագայում, բայց ամեն ինչ դա է ցույց տալիս։ Այս զեկույցը ոչ թե  տեսակետ էր, այլ փաստերի ամրագրում, թե ինչ կա Թուրքիայում, և ինչ կա Հայաստանում,- վերոնշյալ քննարկման վերաբերյալ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը։

Նրա կարծիքով՝ այն հանգամանքը, որ Հայաստանում չեն գործում բազմաթիվ տնտեսական օրենքներ, մեր երկիրը դարձնում է ավելի խոցելի.

-Եթե մենք պատկերացնում ենք՝ միայն ճանապարհների բաց լինելու պարագայում մենք ի զօրու պետք է լինենք նոր շուկաներ հայտնաբերել, ավելի փոքր տրանսպորտային ծախսեր իրականացնել և այլն, դա՝ միայն առաջին հայացքից։ Հետագայում՝ նման խոցելի  վիճակներ ունենալու պարագայում, ես կարծում եմ, Հայաստանի համար մտածելու խնդիր է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը