Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաները մնում են կիսաքաղց
Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրը նախատեսված է դժվար դաստիարակվող, հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար: Տնօրենի խոսքերով՝ նախկինում այս դպրոցում սովորել են միայն տղաներ, և այն փակ է եղել, ռեժիմային, ճաղավանդակներով, երեխաների գլուխները սափրել են, վատ վերաբերմունք է եղել նրանց նկատմամբ, ծեծ, խոշտանգումներ, բռնաբարություններ: 1997 թվականից այն փոխվել է, հանվել են ճաղավանդակները, փոխվել է ռեժիմը, բարելավվել են ընդհանուր պայմանները: Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի և դրան առընթեր փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել էր Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր: Դպրոցում արձանագրված խնդիրները շատ էին ու բազմաբնույթ: Տնօրենի հավաստմամբ՝ տնից դպրոց կամ զբոսանքի գնացող երեխաների համար տրանսպորտային ծախսեր նախատեսված չեն, և տրանսպորտային ծախսը տրամադրվում է դպրոցի խնայողությունների հաշվին: Երեխաներին հագուստով, գրենական պիտույքներով և այլ պարագաներով ապահովելու համար դպրոցին նույնպես միջոցներ հատկացված չեն: Դպրոցի տնօրենը դժգոհում էր նաև, որ քննչական գործողություններ իրականացնելու համար ոստիականները երեխաներին տանում են ոստիկանության բաժանմունքներ, մինչդեռ հարցաքննությունը կարող են իրականացնել դպրոցի տարածքում: Կրթահամալիրն ընդհանուր առմամբ ունի վերանորոգման և կահավորման կարիք: Փորձագիտական աշխատանքային խումբը շրջայցի ընթացքում արձանագրել էր, որ երեխաների ննջարաններում անհատական պահարաններ տեղադրված չէին, գույքը հնամաշ էր, էլեկտրական վարդակները գրեթե բոլոր սենյակներում բաց էին: Դպրոցի բաղնիքը հակասանիտարական վիճակում էր. բացակայում էին ցնցուղները, սրբիչները, որոշ տեղերում չկար նույնիսկ սապոն և զուգարանի թուղթ: Դպրոցի աշխատակիցների հավաստմամբ երեխաները ձմռանը շաբաթը երկու անգամ /ամռանը` ամեն օր/ ցնցուղ են ընդունում, սակայն երեխաները առանձնազրույցի ընթացքում հայտնել էին, որ նրանց տրամադրվում է ցնցուղից օգտվելու մեկանգամյա հնարավորություն, այն էլ 5 րոպե տևողությամբ կիրակի օրը: Կրթահամալիրում կարգավորված չէ նաև ատամնաբուժական ծառայությունը, այն կատարվում է կամ խնայողությունների հաշվին, կամ անձնական խնդրանքների միջոցով: Բուժ մասում առկա էր ժամկետնանց դեղորայք: Երեխաները առանձնազրույցի ընթացում դժգոհեցին նաև սննդից, նշելով որ այն բավական քիչ են իրենց տալիս և իրենք չեն հագենում, մնում են կիսաքաղց: Նշենք, որ ճաշարանում նախորդ օրվա սննդի օրինակները չէին պահպանվում, լվացարանների մոտ չկար օճառ, ձեռքերը չորացնելու հնարավորություն: Աշխատանքային խումբը հետաքրքրվեց նաև, թե պատժի ինչ միջոցներ են գործում դպրոցում: Տնօրենի խոսքով, հիմնականում բարկանում են երեխաների վրա, զրկում են զանգելու կամ զբոսնելու իրավունքից, սակայն վատ արարքների կամ վատ վարքի դեպքում դիմում են ոստիկանության: Կրթահամալիրի ուսուցիչներին էլ մտահոգում էր դպրոցական ծրագրերի անհամապատասխանությունը, քանի որ կրթահամալիրում սովորում են տարբեր ունակություններով աշակերտներ, որոնք շատ հաճախ դժվարանում է բացթողածը լրացնել:
Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաները մնում են կիսաքաղց
Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրը նախատեսված է դժվար դաստիարակվող, հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար:
Տնօրենի խոսքերով՝ նախկինում այս դպրոցում սովորել են միայն տղաներ, և այն փակ է եղել, ռեժիմային, ճաղավանդակներով, երեխաների գլուխները սափրել են, վատ վերաբերմունք է եղել նրանց նկատմամբ, ծեծ, խոշտանգումներ, բռնաբարություններ: 1997 թվականից այն փոխվել է, հանվել են ճաղավանդակները, փոխվել է ռեժիմը, բարելավվել են ընդհանուր պայմանները:
Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի և դրան առընթեր փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել էր Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր:
Դպրոցում արձանագրված խնդիրները շատ էին ու բազմաբնույթ: Տնօրենի հավաստմամբ՝ տնից դպրոց կամ զբոսանքի գնացող երեխաների համար տրանսպորտային ծախսեր նախատեսված չեն, և տրանսպորտային ծախսը տրամադրվում է դպրոցի խնայողությունների հաշվին: Երեխաներին հագուստով, գրենական պիտույքներով և այլ պարագաներով ապահովելու համար դպրոցին նույնպես միջոցներ հատկացված չեն: Դպրոցի տնօրենը դժգոհում էր նաև, որ քննչական գործողություններ իրականացնելու համար ոստիականները երեխաներին տանում են ոստիկանության բաժանմունքներ, մինչդեռ հարցաքննությունը կարող են իրականացնել դպրոցի տարածքում:
Կրթահամալիրն ընդհանուր առմամբ ունի վերանորոգման և կահավորման կարիք: Փորձագիտական աշխատանքային խումբը շրջայցի ընթացքում արձանագրել էր, որ երեխաների ննջարաններում անհատական պահարաններ տեղադրված չէին, գույքը հնամաշ էր, էլեկտրական վարդակները գրեթե բոլոր սենյակներում բաց էին: Դպրոցի բաղնիքը հակասանիտարական վիճակում էր. բացակայում էին ցնցուղները, սրբիչները, որոշ տեղերում չկար նույնիսկ սապոն և զուգարանի թուղթ:
Դպրոցի աշխատակիցների հավաստմամբ երեխաները ձմռանը շաբաթը երկու անգամ /ամռանը` ամեն օր/ ցնցուղ են ընդունում, սակայն երեխաները առանձնազրույցի ընթացքում հայտնել էին, որ նրանց տրամադրվում է ցնցուղից օգտվելու մեկանգամյա հնարավորություն, այն էլ 5 րոպե տևողությամբ կիրակի օրը:
Կրթահամալիրում կարգավորված չէ նաև ատամնաբուժական ծառայությունը, այն կատարվում է կամ խնայողությունների հաշվին, կամ անձնական խնդրանքների միջոցով: Բուժ մասում առկա էր ժամկետնանց դեղորայք:
Երեխաները առանձնազրույցի ընթացում դժգոհեցին նաև սննդից, նշելով որ այն բավական քիչ են իրենց տալիս և իրենք չեն հագենում, մնում են կիսաքաղց: Նշենք, որ ճաշարանում նախորդ օրվա սննդի օրինակները չէին պահպանվում, լվացարանների մոտ չկար օճառ, ձեռքերը չորացնելու հնարավորություն:
Աշխատանքային խումբը հետաքրքրվեց նաև, թե պատժի ինչ միջոցներ են գործում դպրոցում: Տնօրենի խոսքով, հիմնականում բարկանում են երեխաների վրա, զրկում են զանգելու կամ զբոսնելու իրավունքից, սակայն վատ արարքների կամ վատ վարքի դեպքում դիմում են ոստիկանության:
Կրթահամալիրի ուսուցիչներին էլ մտահոգում էր դպրոցական ծրագրերի անհամապատասխանությունը, քանի որ կրթահամալիրում սովորում են տարբեր ունակություններով աշակերտներ, որոնք շատ հաճախ դժվարանում է բացթողածը լրացնել:
ՄԻՊ գրասենյակ