Լրահոս

23.06.2009 18:33


«Վիրք» կուսակցության համանախագահ. «Վրաստանի իշխանությունները հայկական տարրը դուրս մղելու քաղաքականություն են որդեգրել»

«Վիրք» կուսակցության համանախագահ. «Վրաստանի իշխանությունները հայկական տարրը դուրս մղելու քաղաքականություն են որդեգրել»

«Վիրք» կուսակցության համանախագահ, Վրաստանի շրջանային ժողովի պատգամավոր Դավիթ Ռստակյանն ասել է, որ Վրաստանի իշխանությունները Ջավախքում հակահայկական քաղաքականություն են վարում՝ ոտնահարվում են ջավախահայերի իրավունքները, դպրոցները հայկական չեն, մի շարք հակաջավախյան օրենքներ են ընդունվել և այլն։

-Օրինակ, եթե վրացին մի հանցագործություն է կատարում, չի պատժվում այնպես, ինչպես հայը կպատժվեր,- ասել է Դ. Ռստակյանը՝ հավելելով, որ Ջավախքում լարվածություն ստեղծելու համար Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են։

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ կատարվածն էլ Դ. Ռստակյանը դատապարտել է, քանի որ նրան համարում է Հայստանում ջավախահայերի պաշտպան։

- Շիրակ Թորոսյանն օբյեկտիվորեն բարձրաձայնում է մեր խնդիրները։ Իսկ այսօր այն քաղաքական գործիչը, որ բարձրաձայնում է մեր ցավոտ խնդիրները, Վրաստանում մեխանիկորեն դառնում է վրացական հատուկ ծառայությունների և նրանց որոշ գործակալների քննադատության թիրախ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը