«Ժառանգություն» կուսակցության ուղերձը Հայ Ազգային Կոնգրեսին և Հայ Հեղափոխական Դաշնակցությանը
«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը՝ խիստ մտահոգ լինելով, որ երկրում խորանում է քաղաքացիների համընդհանուր անպաշտպանվածության մթնոլորտը, որի հետևանքով հանրությունն ի զորու չէ օրինական ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն և մասնակցել սահմանադրական նորմերի հիման վրա սեփական պետության արդյունավետ կառուցմանը, վերը նշված խնդիրների լուծումը շարունակաբար տեսել է ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության ու ջանքերի միավորման մեջ:
Ավելի վաղ կանխատեսելով այն տխուր հեռանկարը, որ քաղաքական գործունեության ոլորտն աստիճանաբար զավթում են ապաքաղաքական կլանային, քրեածին միավորումները, իսկ քաղաքական ուժերը նրանց սաստկացող թելադրանքի ներքո վերածվում են մանիպուլյացիայի առարկայի, կուսակցությունը բազմիցս ահազանգ է հնչեցրել առ այն, որ հետևողականորեն ոչնչացվում է օրինական քաղաքական գործունեություն ծավալելու հարթակը, սահմանադրական նորմերը ոչ միայն բացառվում կամ պատրանքի են փոխակերպվում, այլև դառնում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները սահմանափակող մեխանիզմներ, պետությունը վերածվում է հակասահմանադրական մենաշնորհային կառուցվածքի, իսկ տնտեսական ու ազգային հարստության աճը՝ մի խումբ մարդկանց սեփականության: Այդ կապակցությամբ «Ժառանգությունը» բազմիցս հանդես է եկել ջանքերը մեկտեղելու համապատասխան նախաձեռնություններով, մասնավորապես՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից առաջ, ապաև՝ 2008թ. մարտի 1-ի հետևանքով քաղաքական-համակարգային ճգնաժամը հաղթահարելու մտահոգությամբ՝ ի դեմս մայիսի 17-ի «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագրի», որն առաջարկվեց խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերին՝ որպես երկխոսության ու բազմախոսության մեկնակետ և բարեփոխումներ իրականացնելու հիմք: Ցավոք, դրանք անարձագանք մնացին:
Անցյալում թողնելով երկու ընտրափուլերը՝ նախագահական ու Երևան քաղաքի ավագանու ընտրություններն իրենց անպատվաբեր, խեղաթյուրված արդյունքներով, և վերահաստատելով հասարակության ու քաղաքացիների շահերից բխող առողջ նախաձեռնությունների շուրջ բոլոր դաշտերի քաղաքական ուժերի հետ երկխոսելու, իսկ արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության հետ՝ գործընկերությունը զարգացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև շարունակելով կարևորել վերոնշյալ սպառնալիքների վերացման, առկա խնդիրների լուծման գործում քաղաքական ուժերի սերտ համագործակցությունը, «Ժառանգությունը»՝
ա) ողջունում է ընդդիմության համախմբմանն ու ջանքերի մեկտեղմանը ուղղված բոլոր նախաձեռնությունները, դրանց ոգուն համահունչ է համարում 2009թ. հունիսի 8-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային առաջարկը՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև խորհրդակցությունների շարք սկսելու, համագործակցության նոր բանաձև փնտրելու և ընդդիմադիր խորհրդատվության ավանդույթ ստեղծելու վերաբերյալ.
բ) դրականորեն է արձագանքում Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին ի պատասխան՝ հունիսի 12-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցության ծրագրահենքը, որի 12 կետերը ներառում են այնպիսի հիմնախնդիրներ, որոնց «Ժառանգություն» կուսակցությունը տարիներ ի վեր հետամուտ է.
գ) ողջունում է ՀՅԴ-ի՝ համագործակցության պատրաստակամության մասին հնչեցրած հայտարարությունները՝ ակնկալելով վերջինիս համապատասխան ծրագրահենքի հնարավորինս շուտ հրապարակումը.
դ) իր կողմից առաջարկում է ներքոշարադրյալ համապարփակ շրջանակը, որի հիմնախնդիրները տարբեր ժամանակներ արտացոլվել են ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի պաշտոնական փաստաթղթերում ու քաղաքական հայտարարություններում և, կարծում ենք, միարժեք ընդունելի կլինեն նրանց կողմից: Դրանք են՝
1. Մարդու իրավունքների պաշտպանություն և Հայաստանում սոցիալական արդարության հաստատում:
2. Քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխում:
3. Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի բացահայտում, դրանց հեղինակների պատասխանատվության սահմանում և պահպանվող քաղաքական-համակարգային ճգնաժամի հետևանքների վերացում:
4. ԼՂՀ անկախության ճանաչում:
5. Հայ-թուրքական հարաբերությունների հայանպաստ և ազգային անվտանգության հռչակված նպատակներից բխող կարգավորում:
ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին առաջարկվում է յուրաքանչյուր կողմից հավասար թվով պատվիրակ առաջադրել՝ համագործակցության համապարփակ շրջանակը, գործակցության սկզբունքները, հիմնախնդիրների լուծման ուղիներն ու ժամանակացույցը մշակելու, դրանք կողմերի հաստատմանը ներկայացնելու և իրականացումը կազմակերպելու համար:

23 հունիսի 2009թ.
ք. Երևան