Լրահոս

23.06.2009 18:41


Վարդան Վարդապետյան. «Խնդիրների չլուծումը ազդում է հայ–վրացական հարաբերությունների վրա և տանում դեպի վատացում»

Վարդան Վարդապետյան. «Խնդիրների չլուծումը ազդում է հայ–վրացական հարաբերությունների վրա և տանում դեպի վատացում»

-Հարկավոր է, որ Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկեն Հայաստանի և Վրաստանի սահմանների խնդիրը, որովհետև նախորդ հանդիպումների ժամանակ երկու նախագահները հայտարարեցին, որ իրենք ամեն ինչ անելու են, որ սահմանները լինեն թափանցիկ, բայց դրանից հետո հակառակը տեղի ունենցավ՝ մանավանդ ջավախքի սահմանում, մարդիք ժամերով սպասում են և դժվարությամբ են հատում սահմանը։ Սա օրակարգային հարց պետք է դառնա,-«7 օր»-ի հետ զրույցում խոսելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Հայաստան կատարելիք այցի մասին՝ ասել է «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանը։

Նրա խոսքերով՝ քննարկման նյութ պետք է դառնան նաև ջավախահայության այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են և ոչ մի լուծում չեն ստանում։

-Ամենակարևորը դրանց լուծման համար կոնկրետ ժամկետներ սահմանելն է, որովհետև տարիներ շարունակ խոսվում է, բայց լուծումներ չի տրվում։ Ես կարծում եմ, որ խնդիրների չլուծումը ազդում է հայ-վրացական հարաբերությունների վրա և տանում դեպի վատացում,-ասել է Վարդան Վարդապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը