Միասնական և ավարտական քննությունների արդյունքներով Շիրակի մարզը հետնապահ դիրքերում է
Այսօր նաև Շիրակի մարզում ավարտվեց միասնական և ավարտական քննությունների հիմնական փուլը: Քննությունների նախնական արդյունքներն ամփոփվել են: Կրթության վարչության մասնագետների դիտարկմամբ՝ նախորդ տարիների ցուցանիշներն առավել գոհացնող են, քան այս տարվանը: Այս տարի ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, ինչպես նաև հայոց լեզու և գրականություն առարկաներից մարզի շրջանավարտները հավաքել են սպասվածից ցածր միավորներ: Մաթեմատիկայի քննությանը մասնակցած դիմորդների 26%-ն անբավարար է ստացել:
Հայոց լեզվի և գրականության քննությանը մասնակցած 1187 դիմորդից 147-ն անբավարար է ստացել, 18-20 միավորի սահմանը հաղթահարել է 10 դիմորդ: Անբավարարների ցուցանիշով Շիրակի մարզն այս տարի հանրապետությունում առաջատար դիրքերում է:
Կրթության վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանն այս հանգամանքը բացատրում է մի քանի պատճառներով։
-Ընդհանուր առմամբ՝ միասնական քննակարգի ներդրումը հաջողված է։ Պարզապես, մեր մարզում դեռևս ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես հարկն է: Պատճառը համակարգում առկա բացթողումներն են. դպրոցներում կրթական պրոցեսին մատների արանքով են նայում, հետևողական չեն և միասնական քննություններին հավուր պատշաճի չեն պատրաստվում: Բացի այդ, կենտրոնացված քննակարգի ժամանակ ցուցանիշները ուռճացված էին, մեծ էր կոռուպցիոն ռիսկը: Հիմա կարող ենք ասել, որ մարզի կրթական մակարդակի ռեալ պատկերն ենք տեսնում։

Դերենիկ Մալխասյան
Գյումրի