Ուժի մեջ է մտել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ստորագրված «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը
Հունիսի 16-ին, երկկողմ վավերացման գործընթացի ավարտից հետո, ուժի մեջ է մտել 2008 թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև Վաշինգտոնում ստորագրված «Օդային հաղորդակցության մասին» (Բաց երկինք) համաձայնագիրը:
Այս փաստաթղթով հնարավորություն է ընձեռվում Հայաստանի և Միացյալ Նահանգների ավիաընկերություններին իրականացնել ուղիղ չվերթներ երկու երկրների միջև:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն