Լրահոս

23.06.2009 19:49


Պետրոս Մակեյանը ազատության մեջ է

Պետրոս Մակեյանը ազատության մեջ է

Այսօր Արթիկ քրեակատարողական հիմնարկից համաներումով ազատ է արձակվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով երեք տարի ազատազրկաման էր դատապարտվել՝ ընտրական գործընթացը խոչընդոտելու համար:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի համաներման մասին Պետրոս Մակեյանը պատասխանել է. «Մեկը լինի Սերժին համաներում անի, ի՞նչ ասեմ համաներաման մասին: Բերել են, փակել են, հիմա էլ եվրոպացիները դրեցին մինչև վերջ սեղմեցին, մի մասին բաց են թողել: Գումարած դրան մեր համաժողովրդական շարժման ճնշումը բերեց հասցրեց մասնակի այս քայլին: Ի՞նչ արեցին, կեսին էլ նենգությամբ պահեցին: Աղվան Հովսեփյանի ստոր սցենարն է»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը