Լրահոս

13.02.2013 16:49


Կոնգրեսի ակտիվիստների բողոքը կներկայացվի Վճռաբեկ դատարան

Կոնգրեսի ակտիվիստների բողոքը կներկայացվի Վճռաբեկ դատարան

Կոնգրեսի ակտիվիստների վճռաբեկ բողոքները, որոնք Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել էին 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ, այսօր կներկայացվեն Վճռաբեկ դատարան՝ նշված որոշման պահանջները բավարարված վիճակում: Այս մասին iLur.am-ին հայտնեց ակտիվիստների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Վճռաբեկը որոշում էր կայացրել վերադարձնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012-ի նոյեմբերի 13-ին կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոքը՝ դրանում թերություններ նկատելով: Միաժամանակ, դատարանը վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանել է 20-օրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:

Այս խորագրի վերջին նյութերը