Փնտրվում է շնորհավորող. Պարույր Հայրիկյան չառաջարկել
ՀՀ նախագահի չորս թեկնածուների միջև ընտրական միջոցառման շրջանակներում տեղի ունեցող սակարկությունները մտել են հոգեբանական էքսցեսների փուլ։
Քանի մոտենում է ընտրության օրը, այնքան ամենապահանջված ապրանք է դառնում «շնորհավորելը»։ Տոկոս «խփող» Սերժ Սարգսյանին պետք է մեկը, ով կշնորհավորի իր «համոզիչ հաղթանակն» ու ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոմնիի պես կվարվի։
Մրցակցային ընտրությունների իմիտացիա ապահովելու և կինոյի վերջում հաղթողին շնորհավորելու նպատակով խաղի մեջ մտած «չաղը», «ցանցառը» և «Նիկուլինը» հիմա չեմուչում են անում։ Ավելի ճիշտ, «չաղն» ու «Նիկուլինն» են սկսել խաղեր տալ, իսկ ահա Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ երբ ինքը նարդի խաղալիս պարտվում է, ապա անպայման շնորհավորում է հաղթողին՝ հասկացնելով, որ «նաղդ» պատրաստ է սեղմել Սարգսյանի ձեռքը, մանավանդ, որ վերջինս արդեն հասցրել է «սեղմել» Հայրիկյանի վիրավոր ձեռքը։ Սակայն խնդիրն այն է, որ «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարի և Սերժ Սարգսյանի օգտին արած PR–ի շրջանակներում Պարույրն այնքան «խուրդվեց», որ նրա շնորհավորանքը Սերժին ձրի էլ պետք չէ։
ՀՀԿ ղեկավարին անհրաժեշտ է «ծանրակշիռ» շնորհավորող։ «Չաղն» ու «Նիկուլինը» շատ հարմար են այդ գործի համար, բայց Հրանտ Բագրատյանը հասկացել է, որ իրեն «քցել» են և հիմա սկսել է կծոտել ու «վառել» իր կոլեգաներին՝ «ցանցառին» և «չաղին»։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին սկսել է գին բարձրացնել։
Նախկինում «Ժառանգությունից» հայտնում էին, որ եթե օրինական ընտրություններ լինեն, ապա իրենք կշնորհավորեն հաղթողին։ Պարզ է, որ դա հրապարակային առևտրի դրսևորում էր, քանզի չի կարող օրինական համարվել «էն գլխից» կեղծված ընտրությունները։ Երբ դու այս պայմաններում օգտագործում ես «կշնորհավորեմ, եթե» բանաձևը, նշանակում է պատրաստակամություն ես հայտնում մտնել առևտրային գործարքի մեջ։
Հիմա Րաֆֆիի թիմը «կոշտացրել» է դիրքորոշումը՝ հայտարարելով, թե չի շնորհավորի Սերժ Սարգսյանին, քանզի «Ժառանգության» առաջնորդն է հաղթելու։ Սերժ Սարգսյանն էլ ի պատասխան հասկացրել է, թե «ջհանդամիս» շնորհավորեք, ես միևնույն է իմ տոկոսը «խփելու» եմ, իսկ դուք էլ 2008–ի նախագահական «ընտրությունների» պես գալու ես վեր ընկնեք երդմանս արարողությանը՝ փորձելով հա՛մ «հաճույք» ստանալ, հա՛մ կույս մնալ։
Թե ինչով կավարտվի «շնորհավորանքի» շուրջ տեղի ունեցող կեղտոտ առևտուրը, պարզ կդառնա փետրվարի 19–ին, երբ ԿԸՀ–ն կհայտարարի Սարգսյանի «խփած» նախնական տոկոսների մասին։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանն ու իր «մրցակիցները» վերջին օրերին սկսել են իրար թեթևակի «աքացիներ» հասցնել ու հեռակա լեզվակռվի մեջ մտնել։ Րաֆֆին «բլբուլ» է կտրել, իսկ Սերժը՝ բարկացել։ Բայց սա թատրոնի եզրափակիչ ակտի հատվածին բնորոշ երևույթ է։ Ինչպես ասում են, «հարսնացուն» քացի կտա և կգոռա, բայց դա հին հաճախորդական ավանդույթ է։ Հիշու՞մ եք, թե ինչեր էին միմյանց հասցեին ասում Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանն ու Արտաշես Գեղամյանը։ Այն ժամանակվա լեզվակռիվների համեմատ հիմիկվա «պռոշ ճղվելու» և «չաի ու բարու ընտրության» մասին հայտարարությունները պարզապես հաճոյախոսություններ են։