Լրահոս

14.02.2013 12:39


Հայրիկյանը «էպոսագետին» իր մահափորձի իրական պատվիրատու չի համարում

Հայրիկյանը «էպոսագետին» իր մահափորձի իրական պատվիրատու չի համարում

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ շատերին անհանգստացրել է հունվարի 21-31-ին իր աճող վարկանիշը, իսկ հունվարի 31-ի մահափորձը հիմնական թեկնածուներից մեկին ընտրապայքարից դուրս բերեց։ Հայրիկյանը շեշետել է, որ աշխարհի բոլոր երկրներում դա կզգաստացներ մյուս թեկնածուներին, բայց ՀՀ նախագահի մյուս թեկնածուները շատ հանգիստ շարունակեցին իրենց քարոզարշավը։

–Այդ պահվածքով թեկնածուները դարձել էին սպանություն պատվիրողների դաշնակիցը: Փամփուշտով չտապալվածին հաղթում էին իր բացակայութամբ տարվող քարոզարշավով: Հայրիկյանի դեմ հիստերիա սկսվեց: Միայն Սերժ Սարգսյանն է դադարեցրել քարոզարշավը, այն էլ՝ մեկ օրով,-ասել է նա:

Հայրիկյանը նաև նշել է, որ ձերբակալված կրակողները իր մահաձորձի հիմնական դեմքերը չեն:

–Այս գործն այնքան մաքուր է արված, որ մի քանի շերտով ապահովագրված է։ Այդ կրակողները, ոչ նրանց հետ առաջին փուլով կապվածները՝ կլինի դա էպոսաագետը, թե ուրիշ մեկը, իրական դեմքերը չեն, սա մի քանի շերտով արված գործ է։ Պարզե՛ք, թե ո՞վ է եղել այն սրիկան, որ հաղորդագրություն է տարածել, թե Հայրիկյանը վիրավորվել է ուսից: Նա տեռորիստների դաշնակիցն է։ Այսօր կարող ենք ոչ միայն «կաֆելշչիկ» ահաբեկիչ գտնել, այլ նաև՝ «աղբահավաք»։ Ո՞վ է եղել պատվիրատուն։ Սա՛ է կարևոր պարզել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը