Տնտեսական

14.02.2013 13:07


ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ «Կարֆուր»–ի մասին. «Խնդիրը սուբյեկտների միջև պայմաննների բանակցման մեջ է»

ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ «Կարֆուր»–ի մասին. «Խնդիրը սուբյեկտների միջև պայմաննների բանակցման մեջ է»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դեռևս 2012թ. «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում բացվելիք «Կարֆուր» հիպերմարկետին։ Նա նաև ընդգծել է, որ խնդիրը սուբյեկտների միջև պայմանների բանակցման մեջ է, հետո ավելացրել, որ ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է, որ «Կարֆուրը» և նման այլ արտասահմանյան ընկերությունները ներկայացված լինեն Հայաստանում։

–Հավանաբար դեռ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Սովորական երևույթ է տեղի ունեցել, բանակցությունները դեռ շարունակվում են,–ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը