Քաղաքական

14.02.2013 13:22


Գառնիկ Իսագուլյանը Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ. «Ներքին, բայց ոչ ազդեցիկ ուժերի ձեռքի գործը կարող է լինել»

Գառնիկ Իսագուլյանը Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ. «Ներքին, բայց ոչ ազդեցիկ ուժերի ձեռքի գործը կարող է լինել»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով:

Իսագուլյանը չի բացառել, որ այս ընտրություններին չմասնակցող ուժերը փետրվարի 18–ից հետո կրկին ակտիվանան:

–Փորձելու են ակտիվանալ և բացթողումը լրացնել,–ասել է նա:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, Իսագուլյանն անիմաստ է համարում արտաքին ուժերին մեղադրելը.

–Ներքին, բայց ոչ ազդեցիկ ուժերի ձեռքի գործը կարող է լինել:  Մահափորձի հետևանքները ցայտուն կերևան ընտրություններից հետո: Սա անփորձ մարդու արած հանցագործություն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը