Չնայած իշխանական քարոզչամիջոցների կողմից ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու փորձերին` հասարակության լայն շրջանակներում բացակայում է տվյալ գործընթացի նկատմամբ վստահությունը, և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում ընտրությունների միջոցով փոփոխության հասնելու հեռանկարին:
Տոտալ անվստահության միակ պատճառը ՀՀ-ում ձևավորված ոչ լեգիտիմ իշխանություններն են, որոնք իրենց ապօրինի իշխանությունը պահելու նպատակով քաղաքացիների նկատմաբ տարիներ շարունակ օգտագործել են իրենց ձեռքի տակ գտնվող ողջ վարչական և ֆինանսական ռեսուրսը, չեն խորշել քաղաքացիների ահաբեկումներից, նրանց նկատմամբ բռնության գործադրումից, ինչպես նաև ընտրությունների ընթացքում համատարած կեղծիքներից, որոնք անհնարին են դարձրել և դարձնում թեկուզ ողջ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական ուժի կամ անհատի՝ ընտրությունների միջոցով իշխանության գալու հնարավորությունը:
Հասարակական աջակցություն, ռեժիմին դիմադրելու ունակություն ու լայն շրջանակներին կոնսոլիդացնելու հնարավորություն ունեցող թեկնածուի բացակայության պայմաններում տվյալ ընտրությունները լիովին վերածվում են ֆարսի, իսկ ընտրություններին որպես թեկնածու մասնակցողները այս կամ այն կերպ նպաստում են այդ ֆարսի կայացմանը:
Ուստի՝ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, ի նշան բողոքի, կեղծվող և թատերական ներկայացում հանդիսացող ընտրությունների ժամանակ չենթարկվել ընդունված և իշխանությունների կողմից թելադրված կանոններին, ու, որպես քաղաքացիական անհնազանդության ցուցադրում, ներկայանալ ընտրատեղամաս և անվավեր դարձնել քվեաթերթիկը:
«Ազատության հրապարակ» նախաձեռնության կոչը ընտրողներին

«Ազատության հրապարակ» նախաձեռնություն