Քաղաքական

14.02.2013 16:28


Հովսեփ Խուրշուդյան. «Գաբրիել հրեշտակն ինձ հայտնեց, որ տիեզերքից էպոսագետին նման տեղեկատվություն չի հաղորդվել»

Հովսեփ Խուրշուդյան. «Գաբրիել հրեշտակն ինձ հայտնեց, որ տիեզերքից էպոսագետին նման տեղեկատվություն չի հաղորդվել»

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի այսօրվա հայտարարությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր էպոսագետը հայտարարել էր, թե հիմքեր ունի մտածելու, որ Հայրիկյանի վրա մահափորձը կազմակերպել է ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում գործող մի մասոնական օթյակ, որի անդամներն են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Քանի որ որեւէ լուրջ մեկնաբանության այդ զառանցանքը արժանի չէ, կարող եմ միայն ասել, որ այսօր ուղիղ կապով կապվել եմ Գաբրիել հրեշտակի հետ ով ինձ հայտնեց, որ տիեզերքից էպոսագետ-փականագործին որեւէ նման տեղեկատվություն չի հաղորդվել: Ինձ մնում է ենթադրել, որ իրեն ուղղորդող ուժերը այս անգամ լիովին երկրային են եւ քաղաքական բնույթի, որոնք խիստ անհանգստացած են Րաֆֆի Հովհաննիսյանի մոտալուտ եւ համոզիչ հաղթանակով: Գաբրիել հրեշտակը հաստատեց իմ կռահումները, ավելին` նա ասեց, որ այդ ուժերի հետեւից փետրվարի 18-ից հետո Շառապովի ասած «առխանգելներից»  մի երկուսը անպայման գալու են...»։

Այս խորագրի վերջին նյութերը