Լրահոս

14.02.2013 17:49


Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց

Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ցավերն ուժգնացել են, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը: 

«Եթե նախկինում նրա աջ ձեռքն էր ցավում, ապա հիմա սկսել է վերքը ցավել: Այնքան անտանելի էր ցավը, որ նա հրաժարվեց մասնակցել քարոզարշավին ու տեղափոխվեց հիվանդանոց»,-ասել է Մանյա Այվազյանը: Նրա խոսքով՝ բժիշկներն ասել են՝ անպայման պետք է պառկի հիվանդանոց:

Նա ասաց, որ իրենք այժմ մեկնում են դեպի Սպիտակ ու Վանաձոր: «Պայմանավորվածություն կար, որ Վանաձորում ժամը 5-ին դահլիճում կունենանք ընտրողների հետ հանդիպում, սակայն պարոն Հայրիկյանը չկարղացավ գալ»,-փոխանցել է տիկին Այվազյանը:

Այս խորագրի վերջին նյութերը