Երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում հայտարարում էր 100–ից 90, 80, 70 կամ 60 տոկոս «խփելու» մասին, զուգահեռաբար «խփում» էր նաև իր կողմից գովերգված «մրցակիցներ» Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի ու Պարույր Հայրիկյանի տոկոսները։
Դատելով ամենից՝ իշխանությունները որոշել են «պատվավոր» երկրորդ տեղը հանձնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով 2008թ. ընտրությունների պես պետք է շնորհավորի «հաղթողին»՝ այդպիսով կատարելով իր հիմնական ֆունկցիան։
Բացի շնորհավորելուց, Րաֆֆին ունի նաև միջանկյալ դերակատարում, այն է՝ ընտրություններին մրցակցային տեսք տալն ու ընտրողների մասնակցությունն ապահովելը ճիշտ այնպես, ինչպես յալանչին է ապահովում անցորդների մասնակցությունը շոուին և «դիվիդենտներ» հավաքում լարախաղացի համար։
Րաֆֆիի հարցում բաց է մնացել միայն մեկ հարց՝ քանի տոկոս «խփել»։ Այս առումով Բաղրամյան 26–ը դեռ վերջնական որոշում չունի, և այդ իսկ պատճառով Սերժի «խփած» տոկոսները տատանվում են 60–ից 90 միջակայքում։
Հետևելով տեղեկատվական դաշտում և կուլիսներում առկա հոսքերին՝ պարզ է դառնում, որ իշխանության մի թևը գտնում է, որ Րաֆֆիին պետք է 15–20 տոկոս տալ, իսկ մյուս թևը պնդում է, որ «Ժառանգության» ղեկավարի օգտին պետք է «խփել» 30 տոկոսից ոչ պակաս։ Նրանք, ովքեր ցանկանում են Րաֆֆիին մեկանգամյա օգտագործման դերի մեջ տեսնել, կողմ են առաջին տարբերակին։ Իսկ նրանք, ովքեր Րաֆֆիին ուզում են օգտագործել նաև ընտրական միջոցառումից հետո, պնդում են երկրորդ տարբերակի վրա։
Սերժ Սարգսյանը հակված է առաջին տարբերակին, քանզի բրեժնևյան տիպի գործիչ է և կարծում է, որ պետք է «ընտրությունների» արդյունքներով ամայացնել քաղաքական դաշտն ու ավելորդ գլխացավանքների մեջ չընկնել հետագայում։
Երիտօլիգարխիան, սակայն, Րաֆֆիին փորձում է արհեստականորեն դարձնել տիտղոսային ընդդիմություն, որպեսզի կարողանա փետրվարի 18–ից վերահսկելի «փողոց» ունենալ ու այդպիսով պայքարել ՀԱԿ–ի դեմ՝ զուգահեռաբար ԲՀԿ–ին զրկելով «փողոցը» վերահսկող գործընկերոջից։ Որպեսզի այդ ծրագիրն իրագործվի, Րաֆֆին պետք է ծանրակշիռ տոկոս հավաքի, բայց դա էլ դուր չի գալիս Սերժ Սարգսյանին, քանզի ՀՀԿ ղեկավարը համոզված չէ, որ Րաֆֆիին 30 և ավելի տոկոս տալով՝ կկարողանա վերջինիս վերահսկել։ «Բրեժնևի» մտավախությունն այն է, որ այդքան տոկոս «ստանալով»՝ Րաֆֆին, իրոք, կարող է ինքն իրեն ներշնչել, որ հզոր դեմք է և անկանխատեսելի դառնալ։ Երիտօլիգարխիային, սակայն, Սարգսյանի ճակատագիրը հետաքրքրում է այնքանով, որքանով։
Երիտօլիգարխիայի նպատակը Սերժ Սարգսյանի ձեռքերով տնտեսական դաշտի գերկենտրոնացումն է ու քաղաքական դաշտի ամայացումը, որից հետո միայն 2018թ. հնարավոր կլինի հեշտությամբ կյանքի կոչել «Ժառանգորդ» ծրագիրը։ Ահա այստեղ է, որ բախվում են Սերժ Սարգսյանի ու իր երիտշրջապատի շահերը։ Սերժն ուզում է բրեժնևյան կյանք և ապրում է «օրվա կուրսով», իսկ երիտօլիգարխիան ձգտում է վերևից իրականացվող բոլշևիկյան հեղափոխության։ Րաֆֆին, ըստ այդմ, երիտօլիգարխիային հարկավոր է որպես բուտաֆորիկ ընդդիմություն՝ մարտավարական խնդիրներ լուծելու նպատակով, իսկ դա հնարավոր կլինի միայն «Ժառանգության» առաջնորդի օգտին «խփած» բարձր տոկոսների պարագայում։
Թե ինչ վերջնական որոշման կհանգեն տոկոս «խփողները», պարզ կդառնա մի քանի օրից։ Ամեն դեպքում Րաֆֆիին քստմնելի դերակատարում է վերապահված և նա նույնիսկ 49 տոկոս «ստանալու» դեպքում կմնա նույն քաղաքական անմեղսունակը և չի կարողանա արդարացնել երիտօլիգարխիայի վստահությունը։ Փչած փուչիկը միշտ պայթում է՝ անկախ փչողի ցանկությունից։
Որքան «կխփեն» Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին

Կարեն Հակոբջանյան