Լրահոս

16.02.2013 09:27


Հայաստանում գործող Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ

Հայաստանում գործող Ընտրությունների միջազգային  դիտորդական առաքելությունը  երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ

Փետրվարի 19-ին Երևանում տեղի կունենա Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելության մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվելու է առաքելության նախնական հայտարարությունը: 

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հանդիսանում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը:

Հայտարարությամբ հանդես են գալու ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Քարին Ուոլդսեթը, ԵԽ պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար՝ դեսպան Հայդի Թալիավինին:  

Նշված համատեղ նախաձեռնության շնորհիվ Հայաստան են ժամանել 38 պետություն ներկայացնող 290 դիտորդներ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ 40 դիտորդներ և փորձագետներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ անդամ պետությունների կողմից գործուղված 200 կարճաժամկետ դիտորդներ, ինչպես նաև ԵԽԽՎ  24  խորհրդականներ և աշխատակազմի անդամներ և Եվրոպական խորհրդարանի 10 ներկայացուցիչներ: 

Այս խորագրի վերջին նյութերը