«Նավակ ճոճողն» Արմեն Աշոտանին կոչ է անում ֆեյսբուքցիների հետ հանդիպումը չծառայեցնել պետական շահերին
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան մի շարք ակտիվ օգտատերերի և բլոգերների այսօր հրավիրել է նախարարություն՝ իր հետ հանդիպման։ Հրավերը ստացած ֆեյսբուքյան օգտատեր Վիլեն Գաբրիելյանը, ով հանդես է գալիս «Նավակ ճոճողը» անունով, մերժել է այն՝ պատճառաբանելով.
«Իմ պատասխանը Յուպիտերին 1. Դուք հանդիսանում եք Մարտի 1-ի էջը փակված համարող մարդ: 2. Դուք հանդիսանում եք Նեմեց Ռուբոյին քաղաքական հալածյալ համարող մարդ: 3. Կրթական համակարգում խնդիրները բազմաթիվ են, և ԿԳ նախարարը շատ ավելի լուրջ գործերի վրա պետք է ծախսի իր ժամանակը, քան ՖԲ-օգտատերերի հետ հանդիպման և ՖԲ-ում գրառում անելու վրա: Ելնելով վերև շարադրվածից՝ ոչ մի կերպ ինձ չեմ պատկերացնում նստած մի սեղանի շուրջ, Ձեզ հետ: Նաև ոչ մի ցանկություն չունեմ Ձեզ հետ ասոցացվել:
Հ.Գ. Ես ճանաչում էի Աշին, որին շատ հարգում էի, բայց չեմ ցանկանում ճանաչել Արմեն Աշոտյանին»։
Չի ուշացել նաև Արմեն Աշոտյանի արձագանքը, ով նախ ցավ է հայտնել, որ հրավիրյալներից մեկը հանրային սեփականություն է դարձրել իրեն ուղղված անձնակա՛ն նամակը, «ինչն արդեն բարոյագիտության նորմերի, մեղմ ասած, կասկածելի դրսևորում է»: Աշոտյանը նաև ավելացրել է.
«Ավելին, ունենալովտրամագծորենհակառակքաղաքականհայացքներ, գերադասումէվիրտուալգրառումներըինձբոլորհարցերիանմիջապեսուղղելուևքննադատելուհնարավորությանը: Իհարկե, գուցե սա էլ է ինքնակայացման ուղի: Կամ, ավելի ճիշտ, փակուղի: Եվ անգամ նման պահվածքը չիհիասթափեցնելու ինձ ՖԲ-ն որպես հանրային և քաղաքական երկխոսության և քննարկումների հարթակ օգտագործեու մտադրության մեջ»:
Այժմ էլ Աշոտյանին պատասխանել է Վիլեն Գաբրիելյանը, ով նրան հրապարակային բանավեճի է հրավիրել.
«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Աշոտյանի հրավերին: 1. Աշոտյանը ասում է, որ ես անբարոյականություն եմ արել` հրապարակելով իր անձնական նամակը և իմ նպատակը միայն իր միջոցով «ինքնակայացման ուղին ա»։ Ոչ մի կերպ չեմ կարում ընբռնել` ոնց կարող է չատով ուղարկված հանդիպման հրավերը համարվի անձնական նամակագրություն։ Ուստի բարոյագիտության թեման, կանտեսեմ, որովհետև եթե սկսենք խոսել բարոյագիտության նորմերից ու ինքնակայացման ուղիներից, մեղմ ասած, մի քանի օրը չի հերիքի, որ ամբողջ ասելիքս կարողանամ շարադրել։ Իմ գրառումով, ուղղակի հստակ արտահայտել եմ դիրքորոշումս, ուրիշ ոչինչ։ Դատավոր թող լինեն մարդիկ, ըստ մարդկանց արված գործերի։ 2. Հետագայում ինձ ուղվում է մեղադրանք, որ ես խուսափում եմ հանդիպումից և հակասություն արաջացնում դրանով իսկ քանզի ՖԲ-ն հրապարակային վայր է և իմ պատասխանը հրապարակային էր, և ոչ թե փակ սենյակներում` երկու ֆոտոլրագրողով։
Այնուամենայնիվ, որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի նման խոսակցություններին, և կասկածներ չլինեն թե` ով, ումից, երբ և որտեղ է խուսափում, ուզում եմ հանդես գալ փոխադարձ առաջարկով։ Հաշվի առնելով այն գործոնը, ըստ որի, դուք բազմիցս շեշտել եք, որ բաց և հասանելի անձ եք և պաշտոնյա, առաջարկում եմ հանդիպել, որն առավել քան նպատակահարմար տարբերակն է, ընդամենը երեք ակտիվ օգտատերերի հետ, իմ և ևս երկու անձանց հետ: Հանդիպումը կազմակերպել, ոչ թե պետական շահերին ծառայեցնելու համար, վաղօրոք նախատեսված ԿԳ շենքում, այլ որևէ չեզոք հանրային վայրում` տեսախցիկների առջև քաղաքակիրթ բանավեճի ունենալու ձևաչափով: Կազմակերպչական ընթացքը կապահովվենք: Հուսով եմ, չեք խուսափի բանավեճ ունենալ, նման բաց հասանելի ձևաչափում հանդես գալուց, ֆեյսբուքցիների և լայն հասարակության առջև»,–գրել է «Նավակ ճոճողը»։
«Նավակ ճոճողն» Արմեն Աշոտանին կոչ է անում ֆեյսբուքցիների հետ հանդիպումը չծառայեցնել պետական շահերին
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան մի շարք ակտիվ օգտատերերի և բլոգերների այսօր հրավիրել է նախարարություն՝ իր հետ հանդիպման։ Հրավերը ստացած ֆեյսբուքյան օգտատեր Վիլեն Գաբրիելյանը, ով հանդես է գալիս «Նավակ ճոճողը» անունով, մերժել է այն՝ պատճառաբանելով.
«Իմ պատասխանը Յուպիտերին
1. Դուք հանդիսանում եք Մարտի 1-ի էջը փակված համարող մարդ:
2. Դուք հանդիսանում եք Նեմեց Ռուբոյին քաղաքական հալածյալ համարող մարդ:
3. Կրթական համակարգում խնդիրները բազմաթիվ են, և ԿԳ նախարարը շատ ավելի լուրջ գործերի վրա պետք է ծախսի իր ժամանակը, քան ՖԲ-օգտատերերի հետ հանդիպման և ՖԲ-ում գրառում անելու վրա:
Ելնելով վերև շարադրվածից՝ ոչ մի կերպ ինձ չեմ պատկերացնում նստած մի սեղանի շուրջ, Ձեզ հետ: Նաև ոչ մի ցանկություն չունեմ Ձեզ հետ ասոցացվել:
Հ.Գ. Ես ճանաչում էի Աշին, որին շատ հարգում էի, բայց չեմ ցանկանում ճանաչել Արմեն Աշոտյանին»։
Չի ուշացել նաև Արմեն Աշոտյանի արձագանքը, ով նախ ցավ է հայտնել, որ հրավիրյալներից մեկը հանրային սեփականություն է դարձրել իրեն ուղղված անձնակա՛ն նամակը, «ինչն արդեն բարոյագիտության նորմերի, մեղմ ասած, կասկածելի դրսևորում է»: Աշոտյանը նաև ավելացրել է.
«Ավելին, ունենալով տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ, գերադասում է վիրտուալ գրառումները ինձ բոլոր հարցերի անմիջապես ուղղելու և քննադատելու հնարավորությանը: Իհարկե, գուցե սա էլ է ինքնակայացման ուղի: Կամ, ավելի ճիշտ, փակուղի: Եվ անգամ նման պահվածքը չի հիասթափեցնելու ինձ ՖԲ-ն որպես հանրային և քաղաքական երկխոսության և քննարկումների հարթակ օգտագործեու մտադրության մեջ»:
Այժմ էլ Աշոտյանին պատասխանել է Վիլեն Գաբրիելյանը, ով նրան հրապարակային բանավեճի է հրավիրել.
«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Աշոտյանի հրավերին:
1. Աշոտյանը ասում է, որ ես անբարոյականություն եմ արել` հրապարակելով իր անձնական նամակը և իմ նպատակը միայն իր միջոցով «ինքնակայացման ուղին ա»։ Ոչ մի կերպ չեմ կարում ընբռնել` ոնց կարող է չատով ուղարկված հանդիպման հրավերը համարվի անձնական նամակագրություն։ Ուստի բարոյագիտության թեման, կանտեսեմ, որովհետև եթե սկսենք խոսել բարոյագիտության նորմերից ու ինքնակայացման ուղիներից, մեղմ ասած, մի քանի օրը չի հերիքի, որ ամբողջ ասելիքս կարողանամ շարադրել։ Իմ գրառումով, ուղղակի հստակ արտահայտել եմ դիրքորոշումս, ուրիշ ոչինչ։ Դատավոր թող լինեն մարդիկ, ըստ մարդկանց արված գործերի։
2. Հետագայում ինձ ուղվում է մեղադրանք, որ ես խուսափում եմ հանդիպումից և հակասություն արաջացնում դրանով իսկ քանզի ՖԲ-ն հրապարակային վայր է և իմ պատասխանը հրապարակային էր, և ոչ թե փակ սենյակներում` երկու ֆոտոլրագրողով։

7or.am