Հայրիկյանի աջակիցների ուղերձը. «Գնացե՛ք դռնեդուռ, զանգահարե՛ք ու համացանցով գրե՛ք, աղաղակե՛ք»
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 2013թ․ փետրուարի 16 Յունուարի 31-ի մահափորձը իր սատանայեական դիտավորութեամբ ահազանգ էր բոլորիս համար․ միաժամանակ Հայրիկեանի փրկուելու իրողութեամբ՝ տիեզերքից մեզ առաքուած մի կարեւոր ուղեցոյց-նշան։ Մի քանի օրից ուշ կլինի։ Հենց այսօր, ամեն ոք, ով կարդում է այս տողերը, թո՛ղ իրեն դեպի Սարդարապատի ճակատամարտ շտապող զինուոր համարի։ Այս ռազմաճակատի գիծն այսօր տեսանելի չէ։ Այսօր ոչ թէ պետք է հակառակորդի զինուորի դեմ կռվել, այլ օգնել մեր մարդկանց՝ ազատագրվելու յուսալքող խաբեութեան՝ բամբասանքների ու զրպարտութիւնների ճիրաններից։ Գնացե՛ք դռնեդուռ, զանգահարե՛ք ու համացանցով գրե՛ք, աղաղակե՛ք։ Մեր քուեները ընդդեմ տեռորիզմի, հանուն անկախութեան, հանուն ազատութեան, մեր ինքնորոշման նուիրեալ Պարոյր Հայրիկեանի։ Հայրիկեանի գնդակահարութիւնից յետոյ մյոս թեկնածուները հանգիստ շարունակում էին իրենց քարոզարշաւը, կարծես ոչինչ չէր պատահել։ Մէկն ասում էր, թէ ինքը մէկ օրով է քարոզարշաւը դադարեցրել, միւսը՝ միայն իրավիճակն է փոխուել, իսկ երրորդը հարցնում էր՝ արդիօ՞ք դա մահափորձ է։ Այս երեւոյթը մարդկութիւնը կոչում է մէկ բառով՝ դիակապտութիւն: Հայրիկեանը նաեւ յաղթական միասնական թեկնածուով հանդես գալու կոչով դիմեց բոլոր թեկնածուներին, որը, սակայն, չընկալուեց նրանց կողմից։ Այդույանդերձ նա պարտավորուել է գործելու ասպարեզ տալ բոլոր թեկնածուներին, այսինքն մեր քուեն տալով իրեն, նաեւ քուեարկում էնք մյուս թեկնածուների օգտին։ Մեր ազգային կեանքում Հայրիկեանի դիրքը ավելին է եղել, քան որեւե նախագահինը, եւ այդ ազգային ազատագրական պայքարի առաջնորդի դիրքերից նա կոչ է անում բոլոր ազնիվ մարդկանց դառնալ մարդկային եւ ազգային արժանապատվութեան զինուորներ։ Դրա համար շատ բան պէտք չէ անել՝ գնալ ու քուեարկել Հայրիկեանի եւ միայն Հայրիկեանի օգտին։ Այսօր որեւե այլ պահվածք ու դիրքորոշում՝ չմասնակցել, չքուեարկել, ձայն տալ այլ թեկածուի, դավաճանութիւն է ազգային արժեքային համակարգի նկատմամբ ու աջակցութիւն մեզ ազգովի ահաբեկել կամեցող տեռորիստներին։ Հա՛յ մարդիկ, Հայրիկեանի օգտին ձեր քվեարկութեամբ այսօր ամեն մեկդ առանձին-առանձին կանխորոշում էք մեր ազգի ընթացքը դեպի վերածնունդ ու հզորացում։ Հակառակ դեպքում՝ հլու սպասավորներն էնք դառնում մեզ դեպի կործանում տանող, որճրագործ, Հայրիկեանամերժ եւ արդեն իրենց որպես մարդասպան դրսեւորած ուժերի։ Սա 1991թ․-ի անկախութեան հանրաքուեից պակաս կարեւոր քուեարկութիւն չէ եւ ամեն մէկիդ ճիշտ քուեարկութիւնը մի հրենատանային համազարկ է հակառակորդի սրտին․․․ Բոլորս մէկ օրով լծուենք գործի եւ «Լինենք զինուոր, երկրին պաշտպան․․․»։
Ետ Գրութիւն․ Փետրուարի 17-ը յայտարարենք Նորօրեայ Պատմութեան Մոռացուող էջերից եռամաս վաւերագրական շարժանկարի համազգային դիտման օր։ Այն կարող էք դիտել www.hayrikyan.com կայքէջում կամ Հայրիկեան Նախագահ ֆեյսբուքեան էջում։ Տեսասկաւառակները կարող եք ստանալ նաեւ այսօր ժամը 17։30-ին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի ունենալիք հանրահաւաքի ընթացքում։
Հայրիկյանի աջակիցների ուղերձը. «Գնացե՛ք դռնեդուռ, զանգահարե՛ք ու համացանցով գրե՛ք, աղաղակե՛ք»
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
2013թ․ փետրուարի 16
Յունուարի 31-ի մահափորձը իր սատանայեական դիտավորութեամբ ահազանգ էր բոլորիս համար․ միաժամանակ Հայրիկեանի փրկուելու իրողութեամբ՝ տիեզերքից մեզ առաքուած մի կարեւոր ուղեցոյց-նշան։
Մի քանի օրից ուշ կլինի։ Հենց այսօր, ամեն ոք, ով կարդում է այս տողերը, թո՛ղ իրեն դեպի Սարդարապատի ճակատամարտ շտապող զինուոր համարի։ Այս ռազմաճակատի գիծն այսօր տեսանելի չէ։ Այսօր ոչ թէ պետք է հակառակորդի զինուորի դեմ կռվել, այլ օգնել մեր մարդկանց՝ ազատագրվելու յուսալքող խաբեութեան՝ բամբասանքների ու զրպարտութիւնների ճիրաններից։ Գնացե՛ք դռնեդուռ, զանգահարե՛ք ու համացանցով գրե՛ք, աղաղակե՛ք։
Մեր քուեները ընդդեմ տեռորիզմի, հանուն անկախութեան, հանուն ազատութեան, մեր ինքնորոշման նուիրեալ Պարոյր Հայրիկեանի։
Հայրիկեանի գնդակահարութիւնից յետոյ մյոս թեկնածուները հանգիստ շարունակում էին իրենց քարոզարշաւը, կարծես ոչինչ չէր պատահել։ Մէկն ասում էր, թէ ինքը մէկ օրով է քարոզարշաւը դադարեցրել, միւսը՝ միայն իրավիճակն է փոխուել, իսկ երրորդը հարցնում էր՝ արդիօ՞ք դա մահափորձ է։ Այս երեւոյթը մարդկութիւնը կոչում է մէկ բառով՝ դիակապտութիւն: Հայրիկեանը նաեւ յաղթական միասնական թեկնածուով հանդես գալու կոչով դիմեց բոլոր թեկնածուներին, որը, սակայն, չընկալուեց նրանց կողմից։ Այդույանդերձ նա պարտավորուել է գործելու ասպարեզ տալ բոլոր թեկնածուներին, այսինքն մեր քուեն տալով իրեն, նաեւ քուեարկում էնք մյուս թեկնածուների օգտին։ Մեր ազգային կեանքում Հայրիկեանի դիրքը ավելին է եղել, քան որեւե նախագահինը, եւ այդ ազգային ազատագրական պայքարի առաջնորդի դիրքերից նա կոչ է անում բոլոր ազնիվ մարդկանց դառնալ մարդկային եւ ազգային արժանապատվութեան զինուորներ։ Դրա համար շատ բան պէտք չէ անել՝ գնալ ու քուեարկել Հայրիկեանի եւ միայն Հայրիկեանի օգտին։ Այսօր որեւե այլ պահվածք ու դիրքորոշում՝ չմասնակցել, չքուեարկել, ձայն տալ այլ թեկածուի, դավաճանութիւն է ազգային արժեքային համակարգի նկատմամբ ու աջակցութիւն մեզ ազգովի ահաբեկել կամեցող տեռորիստներին։
Հա՛յ մարդիկ, Հայրիկեանի օգտին ձեր քվեարկութեամբ այսօր ամեն մեկդ առանձին-առանձին կանխորոշում էք մեր ազգի ընթացքը դեպի վերածնունդ ու հզորացում։ Հակառակ դեպքում՝ հլու սպասավորներն էնք դառնում մեզ դեպի կործանում տանող, որճրագործ, Հայրիկեանամերժ եւ արդեն իրենց որպես մարդասպան դրսեւորած ուժերի։ Սա 1991թ․-ի անկախութեան հանրաքուեից պակաս կարեւոր քուեարկութիւն չէ եւ ամեն մէկիդ ճիշտ քուեարկութիւնը մի հրենատանային համազարկ է հակառակորդի սրտին․․․ Բոլորս մէկ օրով լծուենք գործի եւ «Լինենք զինուոր, երկրին պաշտպան․․․»։
Ետ Գրութիւն․ Փետրուարի 17-ը յայտարարենք Նորօրեայ Պատմութեան Մոռացուող էջերից եռամաս վաւերագրական շարժանկարի համազգային դիտման օր։ Այն կարող էք դիտել www.hayrikyan.com կայքէջում կամ Հայրիկեան Նախագահ ֆեյսբուքեան էջում։ Տեսասկաւառակները կարող եք ստանալ նաեւ այսօր ժամը 17։30-ին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի ունենալիք հանրահաւաքի ընթացքում։