Լրահոս

16.02.2013 00:24


Ծառայողական խորհրդակցություն

Ծառայողական խորհրդակցություն

Փետրվարի 14-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների մասնակցությամբ տեղի ունեցավ ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակային նոր ուսումնական տարվա առաջին փուլի մեկնարկային միջոցառումների վերլուծությանը: Խորհրդակցությունը վարում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ուսումնական փուլի առաջին շաբաթվա ընթացքում զորամասերում և ստորաբաժանումներում իրականացված գործընթացների շուրջ համապարփակ զեկույցներով հանդես եկան բանակի հրամանատարի տեղակալները: Նրանք մանրամասն, ըստ ուղղությունների, ներկայացրին տարվա պատրաստության առաջին շաբաթվա պլանով նախատեսված միջոցառումների անցկացման ընթացքը, անդրադարձան զորքերում իրականացված մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումներին ու թերացումներին: Քննարկումների ժամանակ հատուկ շեշտադրում կատարվեց առաջնային գծում դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահության կազմակերպման և այլ օրախնդիր հարցերի վրա:

Խորհրդակցության վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նախ ներկայացրեց ուսումնական փուլի առաջին շաբաթվա ընթացքում զորամասերում կատարած շրջայցից ստացած իր տպավորությունները, իսկ այնուհետև ներկաներին տվեց դրանցից բխող մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

   ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը