Դատելով ամենից՝ ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտելու է ֆարսի վերածված ընտրությունները, և դա տրամաբանական է։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանի «վաստակավոր մրցակիցներն» ամեն ինչ արեցին, որ փետրվարի 18–ին ապահովեն մարդկանց ներկայությունն ընտրատեղամասերում, սակայն նրանց քաղաքական յալանչիությունը հազիվ թե արդյունավետ լինի։ Եվ ուրեմն, մարդիկ ընտրական այս միջոցառումը հիմնականում կբոյկոտեն։
Այդ բոյկոտը կարող է դրսևորվել երկու ձևով՝ ակտիվ ու պասիվ։
Ակտիվ բոյկոտողները կգնան ընտրատեղամաս և անվավեր կդարձնեն քվեաթերթիկը՝ վրան տարբեր բաներ գրելով։ Մեկը կգրի «ընտրություններին» չմասնակցող իր նախընտրած թեկնածուի անունը, մյուսը կարող է թարս բուսնած խիար նկարել, իսկ երրորդը՝ սրտի խոսքն ասելՍերժ Սարգսյանին։
Ինչ վերաբերում է պասիվ բոյկոտողներին, ապա նրանք կնախընտրեն կոշիկ չմաշել և ավելի օգտակար գործով զբաղվել, քան «չեբուրաշկայական» քարոզարշավի եզրափակիչ փուլին մասնակցելն է։
Ամեն դեպքում, կարձանագրվի աննախադեպ ոչ լեգիտիմ ընտրություն և աննախադեպ կեղծված քվեարկություն։
Շատ կարևոր է, որ դրանից հետո հասարակությունն իր ակտիվ կամ պասիվ բոյկոտին քաղաքական ձևակերպում տա և պատմության աղբանոց ուղարկի կեղծարարության բոլոր մասնակիցներին։ Այս հարցում կարևոր դերակատարում է վերապահված այն քաղաքական ուժերին, որոնք հսկայական ներուժ և ներքին փոփոխություններից հետո իրավիճակը փոխելու առաքելություն ունեն։
Ակտի՞վ, թե՞ պասիվ բոյկոտ
Դատելով ամենից՝ ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բոյկոտելու է ֆարսի վերածված ընտրությունները, և դա տրամաբանական է։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանի «վաստակավոր մրցակիցներն» ամեն ինչ արեցին, որ փետրվարի 18–ին ապահովեն մարդկանց ներկայությունն ընտրատեղամասերում, սակայն նրանց քաղաքական յալանչիությունը հազիվ թե արդյունավետ լինի։ Եվ ուրեմն, մարդիկ ընտրական այս միջոցառումը հիմնականում կբոյկոտեն։
Այդ բոյկոտը կարող է դրսևորվել երկու ձևով՝ ակտիվ ու պասիվ։
Ակտիվ բոյկոտողները կգնան ընտրատեղամաս և անվավեր կդարձնեն քվեաթերթիկը՝ վրան տարբեր բաներ գրելով։ Մեկը կգրի «ընտրություններին» չմասնակցող իր նախընտրած թեկնածուի անունը, մյուսը կարող է թարս բուսնած խիար նկարել, իսկ երրորդը՝ սրտի խոսքն ասել Սերժ Սարգսյանին։

Սևակ Մինասյան