Լրահոս

24.06.2009 15:09


Ոստիկանները խոչընդոտել են բողոքի գործողությունը

«Միտք» վերլուծական կենտրոնը Միխայիլ Սահակաշվիլիի այցի կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն էր կազմակերպել։ Նպատակն էր՝ հիշեցնել Ջավախքի հետ կապված մի շարք հիմնախնդիրների մասին, որոնք տարիներ շարունակ անտեսվում են։ Դրանցից են՝ հայոց լեզվին հստակ կարգավիճակ տալը, այն, որ սահմանի վրա վրացական իշխանությունները լուրջ խոչընդոտներ են ստեղծում և, փաստորեն, ամեն ձևով անարգում են ջավախահայերին, այն, որ վրացական իշխանությունները կտրականապես արգելել են հայկական որևէ գրքերի, թերթերի, պարբերականի մուտքը Ջավախք, այն, որ հասարակական-քաղաքական ակտիվիստների հանդեպ բռնությունները թուլանան, և մի շարք այլ հարցեր, որոնք մտնում են ազգային հիմնախնդիրների մեջ։

Բողոքի գործողության մասնակիցները նպատակ են ունեցել Միխայիլ Սահակաշվիլիից պահանջել, որ հարգի հայկական ազգային հիմնախնդիրները Ջավախքում և կոչ անել մեր իշխանություններին, որ այս հիմնախնդիրները տեղափոխվեն բանակցությունների սեղան։

Բողոքի գործողությունը, սակայն, խոչընդոտվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը