Լրահոս

24.06.2009 15:13


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ֆրանսիա և Հունաստան

           Հունիսի 26-27-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:

            Փարիզում նախատեսվում է նախարար Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Մինսկի խմբի համանախագահների հետ:

            Հունիսի 27-28-ը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Կուրֆուում (Հունաստան) ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված կլինի Եվրոպայում անվտանգության համակարգերի և համագործակցության խնդիրների քննարկմանը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը