Մշակվում է «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը»
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արա Սաղաթելյանն ասել է, որ հարևան հանրապետությունների հետ մենք տեղեկատվական հակազդեցության մեջ ենք, սակայն համաձայն չէ, որ տեղեկատվական պատերազմում Հայաստանը զիջում է։ Ավելին, նրա խոսքերով՝ ադրբեջանական փորձագետները պնդում են, որ իրենք են պարտվում այդ պատերազմում։
Իսկ Հայաստանի ամբողջ տեղեկատվական քաղաքականությունը կառուցելու համար մոտ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգն» ուժի մեջ մտցնելու մասին կարգադրություն կստորագրի։
Ա. Սաղաթելայանի խոսքերով՝ նաև սրանով մոտ օրերս մեր երկիրը կունենա տեղեկատվական ոլորտին առչվող մի նոր իրականություն.
-Մենք շատ արագ՝ 2-3 ամիսների ընթացքում, կունենանք տեղեկատվական անվտանգության հայեցակարգի ներքո մշակված այլ փաստաթղթեր, որոնք կկանոնակարգեն ոլորտը։ Այս գործընթացը վերահսկելու է Անվտանգության խորհուրդը։ Օրինակ, երբ որոշակի տեղեկատվություն ստանալու նպատակով քաղաքացին դիմում է պետական կառավարման մարմնին և չի ստանում, այդ մարմինը խախտում է «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը»։ Լրագրողի ազատ գործունեության ապօրինի սահմանափակումը «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» խախատում է։ Այսինքն, սա ոչ թե քաղաքական գեղեցիկ փաստաթուղթ է, այլ «վերաբերում է մեր առօրյա կյանքին։

7or.am