«Լույս» հիմնադրամի իրավաբանական հասցեն վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանն է
Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներիև ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2008 թ. ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, ըստ որի՝ այն ուսանողները, ովքեր կընդունվեն արտերկրի ճանաչված բուհեր, կարող են հիմնադրամից ֆինանսական օժանդակություն ստանալ։ Ըստ վարչապետի՝ ֆինանսավորման որոշակի չափ չկա. այն կապված է բուհում ուսման վարձավճարի հետ։
-Սա մասնավոր նախաձեռնություն է և բացառապես բարեգործական միջոցների վրա է հիմնված։ Կրթական համալիրի տնօրեն է ընտրվել Ժակլին Կարասլանյանը։ Նա մշակել է կրթական ծրագրերի իրականացման ծրագիրը։ «Լույս» հիմնադրամի 2009թ. կրթական ծրագրերի համար 400 միլիոն դրամից քիչ ավելի բյուջե է սահմանված,-ասել է վարչապետը։
Լրագրողների հարցին, թե արդյոք որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է, որ ֆինանսավորում ստացած ուսանողները արտերկրից վերադառնան Հայաստանան, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե մեր օրենքը չի կարող նման արգեք սահմանել։
-Չկա իրավաբանական որևէ հենք, որով մենք պարտադրենք, և չենք էլ ուզում պարտադրել։ Նրանք իրենց կամքով պետք է մնան Հայոց աշխարհում,-ասել է նա։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ «Լույս» հիմնադրամի իրավաբանական հասցեն իր բնակարանն է։
«Լույս» հիմնադրամի իրավաբանական հասցեն վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանն է
Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2008 թ. ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, ըստ որի՝ այն ուսանողները, ովքեր կընդունվեն արտերկրի ճանաչված բուհեր, կարող են հիմնադրամից ֆինանսական օժանդակություն ստանալ։ Ըստ վարչապետի՝ ֆինանսավորման որոշակի չափ չկա. այն կապված է բուհում ուսման վարձավճարի հետ։
-Սա մասնավոր նախաձեռնություն է և բացառապես բարեգործական միջոցների վրա է հիմնված։ Կրթական համալիրի տնօրեն է ընտրվել Ժակլին Կարասլանյանը։ Նա մշակել է կրթական ծրագրերի իրականացման ծրագիրը։ «Լույս» հիմնադրամի 2009թ. կրթական ծրագրերի համար 400 միլիոն դրամից քիչ ավելի բյուջե է սահմանված,-ասել է վարչապետը։
Լրագրողների հարցին, թե արդյոք որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է, որ ֆինանսավորում ստացած ուսանողները արտերկրից վերադառնան Հայաստանան, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե մեր օրենքը չի կարող նման արգեք սահմանել։
-Չկա իրավաբանական որևէ հենք, որով մենք պարտադրենք, և չենք էլ ուզում պարտադրել։ Նրանք իրենց կամքով պետք է մնան Հայոց աշխարհում,-ասել է նա։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ «Լույս» հիմնադրամի իրավաբանական հասցեն իր բնակարանն է։
-Գրասենյակ էլ կլինի,-նշել է նա։
7or.am