Ռաֆիկ Պետրոսյան. «Հետախուզվողները, հնարավոր է, համաներմամբ ամբողջությամբ չազատվեն պատասխանատվությունից»
Այս համաներման ընդունումը հասարակական պահանջ էր դարձել, և այն ընդունվեց։ Մինչև համաներման ընդունումը, անշուշտ, քաղաքական նախադրյալներ կային։ Համաներումը պետական իշխանությունների բարձրագույն մարմինների ակտ է, որն իր հիմքում, անշուշտ, ունի պետության քաղաքականությունը, բայց ընդունումից հետո արդեն դառնում է ոչ քաղաքական ակտ։ Այսօր հասարակական կյանքում պետք է խոսել արդեն համաներում կիրառելու իրավաբանական հետևանքների մասին,- «Դե ֆակտո» ակումբում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը։
Նա նաև նշել է, որ համաներումն ընդգրկում է մի շարք նորություններ, որոնցից է այն, որ հատուկ կետ է պարունակում մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, ժամկետների կիրառման առումով և այլն։
Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող անձանց, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանին և Նիկոլ Փաշինյանին, ապա Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, որ չի կարծում, թե նրանք կվերադառնան.
-Հետախուզվողները, հնարավոր է, համաներմամբ ամբողջությամբ չազատվեն պատասխանատվությունից, որովհետև այդ հոդվածները նախատեսում են նաև 5 տարուց ավելի կալանք։ Եվ եթե վերադառնալուց հետո դատարանը նրանց դատապարտի 5 տարուց ավելի ժամկետով կամ գործը չկարճի, ապա նրանք կմնան դեռևս պատժի կեսը կրելու։ Իմ կարծիքով, սակայն, նրանք դժվար թե վերադառնան, որովհետև այդ սպառնալիքը կա։

7or.am