ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ամփոփիչ նիստ
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի աշխատանքները և քննարկվել 2011 թվականի աշխատանքային ծրագիրը: Հասարակական խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամները 2010 թվականին այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման և բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման և ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը: «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հայտնի մտավորականների կողմից զորամասերում անցկացվել է 241 դասախոսություն: Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010 թվականի գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկման արդյունքում ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար' նշելով, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապում կարևոր օղակ է և կարող է իր նպաստը բերել բանակում առկա խնդիրների լուծմանը հանրային աջակցություն ապահովելու գործում: