Վարդան Խաչատրյան. «Ընդդիմության բոլոր թևերի հետ համագործակցության արդյունքում կձևավորվի այն միասնականությունը, որն ի վիճակի է որակական փոփոխություններ առաջացնել»
-Այն հնարավոր դեֆորմացիաները, որոնք ուղղակի հաջորդելու են այս իրավիճակին, կարող են ծանրագույն հետևանքներ ունենալ ողջ հասարակության համար,-ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին «Ժառանգություն» կուսակցության արած համագործակցության առաջարկին:
- Մենք լիահույս ենք, որ համագործակցության այն դաշտը, որը հնարավոր է՝ ստեղծվի բանակցային գործընթացի արդյունքում, որպես առանցք և պայքարի թիրախ կունենա հենց իրավունքների պաշտպանությունը և գոյություն ունեցող կեղեքման բացառումը հասարակություն-իշխանություն հարաբերություններում։
Բանախոսն ասել է, թե մեծ նշանակություն կարող են ունենալ գործողությունների հնարավոր ծրագիրը և հաջորդական քայլերի ձևակերպումը. «Եթե հնարավոր լինի ժամանակացույցով, դա կլինի ավելի գործնական, և իրականում որոշակի էֆեկտ կտա»։
-Առայժմ սա առաջարկի տեսքով է, և բանակցությունները պետք է լինեն մաքսիմալ լայն։ Այս առումով «Ժառանգությունը» համարում է, որ ընդդիմության բոլոր թևերի հետ համագործակցության արդյունքում կձևավորվի այն միասնականությունը, որն ի վիճակի է որակական փոփոխություններ առաջացնել,-ասել է Վարդան Խաչատրյանն ու նշել, որ առաջարկվող համագործակցության մեջ շեշտը դրված է հատկապես համակարգային փոփոխությունների վրա։
«Որո՞նք են այն գաղափարական կետերը, որոնց շուրջ հնարավոր եք համարում ձեր համագործակցությունը ՀՅԴ-ի հետ» հարցին ԱԺ պատգամավորը պատասխանել է.
-Առաջինը, որը դուրս է վիճարկելիության դաշտից, մարդու իրավունքների և իրավական համակարգն է Հայաստանում։

Սյուզի Մելքոնյան