Լրահոս

24.06.2009 16:01


«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը» հասարակական քննարկման չի դրվել

«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը» հասարակական քննարկման չի դրվել

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը «7օր»-ին ասել է, որ, իր տեղեկություններով, «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը» հասարակական քննարկման չի դրվել։ ՀՀ նախագահի հանձնարարականով այն մշակվել է Ազգային անվտանգության խորհրդում։ Եղել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ պետական կառավարման տարբեր մարմիններից ու շահագրգիռ կազմակերպություններից փորձագետներ են ներգրավվել։

-Իսկ ինչո՞ւ պետք է հասարակական քննարկաման դրվեր։ Սա լուրջ փաստափուղթ է, բայց՝ ոչ կարծր։ Քննարկման ընթացքում ներգրավված են եղել գիտահետազոտական կենտրոնների փորձագետներ, որոնք ներսում ունեն հասարակական կառույցների ներկայացուցիչներ նույնպես։ Երբ հրապարակվի, կտեսնենք, որ սա շատ կուռ փաստաթուղթ է։ Այստեղ էականը ոչ թե հայեցակարգն է, այլ դրանից բխող նորմատիվ ակտերը, որոնք կմշակվեն պետական կառավարման մարմիններում։ Հենց դրանցով կապահովվի հայեցակարգի կատարման արդյունավետությունը։

Ա. Սաղաթելյանը նշել է նաև, որ «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» բովանդակության հրապարակումն օրերի խնդիր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը