Լրահոս

24.06.2009 17:12


Էդուարդ Շարմազանով. «Մենք հավատում ենք, որ, ուշ թե շուտ, ինչպես առաջադեմ ողջ մարդկությունը, այնպես էլ Թուրքիան, կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

-Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ իշխող «Հանրապետական» կուսակցության կարծիքը համընկնում է ՀՀ նախագահի կարծիքին։ Մենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների կողմնակից ենք։ Նախագահ Սարգսյանը հստակ նշել է, որ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է։ Եվ դա խոսում է նրա մասին, որ՝ ա. ցեղասպանության հարցը չի կարող լինել նախապայման,  բ. Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լինել նախապայման,- խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ իրենց համար ցեղասպանության հարցը սակարկման թեմա լինել չի կարող։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ ինչպես առաջադեմ ողջ մարդկությունը, այնպես էլ Թուրքիան, կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

-Պարոն Դավուդօղլուն նշել է, որ գնդակն ընդհանուր է, բայց ես՝ քիչ թե շատ ֆուտբոլից հասկացող մարդ, կես կատակ-կես լուրջ նշում եմ՝ երբ որ գնդակին երկու հոգով են հարվածում, գնդակն «աուտ» է լինում։ Այնպես որ, թուրքական կողմը ճիշտ փոխանցում պետք է կատարի,- ասել է նա։

Շարմազանովը նաև նշել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում որպես միջնորդ դիտվել չի կարող։

-Կարող են տարբեր երկրներ տրարբեր բաներ ցանկանալ, բայց ղարաբաղյան հիմնահարցում մենք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով քննարկմանն ենք կողմ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը