Լրահոս

24.06.2009 17:18


Ռաֆիկ Պետրոսյան. «Դիտմամբ ոչինչ չի արվել»

Ռաֆիկ Պետրոսյան. «Դիտմամբ ոչինչ չի արվել»

-Սահմանադրությունը սահմանում է, որ պատգամավորի լիազորությունները դադարում են ազատազրկման դատապարտվելու դեպքում, իսկ ազատազրկումը ընդունում ենք, երբ դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ։ Հիմա, քանի որ այդ դատավճիռները նոր են կայացվել, և դատապարտյալները դեռևս բողոքարկելու իրավունք ունեն, ուրեմն նրանց լիազորությունները, ըստ Սահմանադրության, չի դադարել։ Եվ նրանք կարող են գալ Ազգային ժողով ու իրականացնել իրենց լիազորությունները՝ մինչև վճռաբեկ դատարանը վերջնական որոշում կայացնի,- անդրադառնալով համաներման հետևանքով կալանքից ազատված պատգամավորների հարցին՝ ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե հնարավո՞ր է, արդյոք, որ համաներման ժամկետը դիտմամբ հաշվարկված է եղել ընտրակեղծիքներ կատարողների վրա ևս կիրառվելու միտումով, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանել է, որ դիտմամբ ոչինչ չի արվել.

-Ճիշտ է, ոչ մեկիս էլ դուր չի գալիս, որ այսօր ընտրակեղծիք է կատարել, կալանքի տակ է վերցվել, և մի քանի օր հետո ազատ է արձակվելու։ Սակայն կա Սահմանադրության հոդված, որի համաձայն՝ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ Եթե համաներում ենք հայտարարում, և այդ պատժաչափն էլ ընկնում է համաներման տակ, հնարավոր չէր նրանց նկատմամբ ևս չկիրառել։ Դիտմամբ ոչինչ չի արվել։ Ավելի շատ կարող էիք ասել, որ ԵԽ-ն պետք է լսեր հարցը, դրա համար մի քիչ արագացվեց գործընթացը, քան թե ասեք, թե շուտ արվեց, որ այդ 2-3 հոգին ազատվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը