Տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ
2009թ. հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. 2008թ. ընթացքում գույքի բռնի հափշտակությունների (ավազակություն, կողոպուտ) բացահայտման, մինչդատական վարույթի նկատմամբ իրականացված դատախազական հսկողության վիճակի և մեղադրանքի պաշտպանության պրակտիկան,
2. Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հաղորդումների ընդունման, նյութերի նախապատրաստման, նախաքննության իրականացման նկատմամբ պաշտպանության պրակտիկան,
3. 2008թ. ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության վիճակի, դատարաններում մեղադրանքի պաշտպանության պրակտիկան,
4. 2007-2008թ.թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում արձանագրված ինքնախեղումների դեպքերով հաղորդումների ընդունման, հաշվառման, գրանցման և լուծման, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության բնագավառում իրականացված դատախազական գործունեության արդյունքները,
5. 2009թ. 2-րդ կիսամյակի աշխատանքի ծրագրի նախագիծը:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության։