Լրահոս

24.06.2009 18:02


Ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

2009թ. հունիսի  24-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզյուին Խունը ստորագրեցին

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության  կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր»:

Համաձայնագրով նախատեսվում է 15 միլիոն յուանի տեխնիկական աջակցության տրամադրում Հայաստանին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը