Լրահոս

24.06.2009 18:02


Վարդան Խաչատրյանն ասել է, թե «Ժառանգությունը» առաջնորդ լինելու նկրտումներ չունի

Վարդան Խաչատրյանն ասել է, թե «Ժառանգությունը» առաջնորդ լինելու նկրտումներ չունի

-«Ժառանգությունը» երբեք համանման ձգտումներ, այժմ արդեն՝ նկրտումներ, չի ունեցել։ Մենք միշտ առավել ընդգրկուն և միասնական ընդդիմության կողմն ենք եղել,- ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության առաջարկած համագործակցությունից տպավորություն է ստեղծվում, թե «Ժառանգությունն» է ցանկանում լինել ստեղծվելիք միավորման առաջնորդը։

Որպես ապացույց այն բանի, թե «Ժառանգությունը» առաջնորդ լինելու նկրտումներ չունի, Վարդան Խաչատրյանը հիշեցրել է փաստը, որ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունը» չի մասնակցել, որպեսզի ընդդիմությունը միասնական լինի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը