Լրահոս

24.06.2009 19:46


ԵԽԽՎ–ում «Հայստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» զեկույցում 13 փոփոխության առաջարկ է արվել

«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» զեկույցի մեջ  13 փոփոխության առաջարկ է արվել։ Դրանցից 12-ը հայկական պատվիրակության ներկայցուցիչների, մեկը՝ համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեի և Ջոն Պրեսկոտի կողմից է արվել։  «Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեք առաջարկ է ներկայացրել, որոնց տակ ի դեպ ստորագրել են ադրբեջանական, թուրքական, շվեդիական ու շվեյցարշական պատվիրակության ներկայացուցիչները։ Ժորժ Կոլումբիեն և Ջոն Պրեսկոտը առաջարկել են, որ վեհաժողովը հետևի մարտի մեկի հետ կապված մնացած գործերի զարգացումներին։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և Նաիրա Զոհրաբյանը առաջարկել են, 5.3 և 5.4 դրույթներում փոփոխություն կատարել։ Այդ դրույթներում ասվում է, որ համաներումը տարածվելու է միայն այն անձանց վրա, ում գործով արդեն վճիռ է կայացվել, համաներման կիրառումը նաև այն անձանց վրա, ովքեր թաքնվում են դատական գործընթացից՝  եթե նրանք ներկայանան իշխանություններին մինչև հուլիսի 1-ը։ Առաջարկվել է փոփոխություն անել նաև բանաձևի 11 կետում, ինչը վերաբերում է հեռարձակումն արտոնագրերի բաց, արդար և թափանցիկ մրցույթի անցկացմանը։  Վեհաժողովը հիշատակել է ՀՀ իշխանությունների և Եվրախորհրդի միջև ընթացող քննարկումը, որը հիմնված է անկախ փորձագետի պատրաստած զեկույցի վրա։ Այն վերահաստատում է այն դիրքորոշումը, որ Հայաստանում թվային հեռարձակման հետ կապված տեխնիկական խնդիրները չպետք է օգտագործել նման մրցույթի անցկացումն հետաձգելու և «Ա1+» հեռուստաընկերությանը  արտոնագիր շնորհելու առնչությմբ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վճռի չիրականացման համար։ Դատարանի վճռին վերաբերվող հատվածն առաջարկվու է հանել։ ԵԽԽՎ հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ առաջարկել է փոփոխություն մցնել բանաձևի 12-րդ կետում, որը Երևանի քաղաքապետի ընտրություններում արձանագրված խախտումների մասին է։ Նա առաջարկել է ավելացնել հետևյալ նախադասությունը, որ բնակչության մոտ կա ըտրական գործընթացի վերաբերյալ վստահության պակաս, ուստի անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ հատկապես հետընտրական վերահսկողական մեխանիզմը հզորացնելու ուղղությամբ՝ հյատնաբերելու համար ընտրախատումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը