Ինչպիսի ընթացք ու ավարտ էլ ունենա հետընտրական րաֆֆիապատումը, միևնույն է, Սերժ Սարգսյանի լեգիտիմության զրոյական վիճակը դրանից չի փոխվելու, և նա մնալու է «կաղ բադ» նախագահի կարգավիճակում։ Ավելին, Սերժ Սարգսյանն այս ընտրությունների արդյունքում շատ ավելի վատ վիճակում է հայտնվել, քան նույնիսկ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, և ահա թե ինչու։
Հինգ տարի առաջ Սերժն ուներ գրեթե զրոյական հանրային աջակցություն, բայց լեգիտիմ էր իշխանական վերնախավի, պետական ապարատի ու խոշոր բիզնեսի համար, ինչը Հայաստանի տիպի երկրներում ավելի կարևոր գործոն է, քան հանրային լեգիտիմությունը։ Բացի այդ՝ հասարակության մի փոքր շերտ կար, որ ինչ–որ ակնկալիքներ ուներ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգից, քանզի նրանք լիուլի խոստումներ էին տվել։ Այժմ հասարակության այդ փոքրաթիվ շերտն էլ որևէ հույս չի կապում «նախաձեռնողական» այս իշխանության հետ։ Մարդիկ համոզվել են, որ գործ ունեն դեմագոգ և ցինիկ ղեկավարների հետ։
Վերջին հինգ տարիներին արձանագրված ձախողումները և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ձգտումները Ս. Սարգսյանին, մեծ հաշվով, զրկեցին իշխանական բուրգի ներսում ունեցած վարկանիշից և վստահությունից։ Նրան խորապես չի վստահում նաև խոշոր բիզնեսի ճնշող մեծամասնությունը։ Դա նշանակում է, որ Սերժը, բառիս բուն իմաստով, մենակ է մնացել, իսկ նրա թիմ կոչվածը բաժանվել է միմյանց ոչնչացնելու պատրաստ թևերի։
Ճիշտ է, մասերի բաժանված թիմը փետրվարի 18–ին կարողացավ վերջին ճիգերը գործադրել և կյանքի կոչել «Վերարտադրություն» օպերացիան, բայց դա, պատկերավոր ասած, ֆիզիկապես ու բարոյապես մաշված մեքենայի շարժիչի վերջին թխկթխկոցներն են. իշխանությունն այժմ թուլացած է, ինչպես երբևէ, իսկ Սերժին լուրջ չեն ընդունում անգամ իր աշխատակազմում։ Քանզի բոլորը, այդ թվում՝ իշխանության տարբեր թևերը, տեսան, որ «գյոզալական» ընտրություններն անգամ չեն օգնում Սարգսյանին, ու նա պարտվում է նույնիսկ «վարսավիրանոցային» PR անող Րաֆֆի Հովհաննիսյանին։
Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանը Բրեժնևի տիպի գործչից աստիճանաբար վերածվում էփտած ՍՍՀՄ–ի վերջին ղեկավարներից մեկի՝ Չեռնենկոյի։
Ինչպես հայտնի է, կիսամեռ Չեռնենկոն ղեկավար նշանակվեց իրար բզկտող պոլիտբյուրոյականների ժամանակավոր կոմպրոմիսի շնորհիվ։ Կուսնոմենկլատուրայի տարբեր թևերը իշխանության բաժանման հարցում ոչ մի կերպ համաձայնության չէին կարողանում գալ Անդրոպովի մահից հետո։ Արդյունքում որոշվեց ժամանակավորապես գենսեկ դարձնել մի շարք անբուժելի հիվանդություններով տառապող և համարյա մահվան մահճում գտնվող Չեռնենկոյին, մինչև որ տարբեր խմբավորումները կհասցնեին իրար մեջ պարզել, թե ով է լինելուիրական իշխանության կրողը։ Ասել է թե՝ Չեռնենկոն ընդամենը տեղապահ էր։
Նույնանման մի իրավիճակ է իշխանական բուրգի ներսում։ Հին ու նոր ՀՀԿ–ականները, կամ այլ կերպ ասած՝ հին «օլիգարխներն» ու բոլշևիկյան գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտօլիգարխները, միասնական տեսակետ ունեն Սերժ Սարգսյանին նախագահի աթոռի տեղապահ նշանակելու, բայց տարակարծիք են ապագա իշխանության բաժանման հարցում։
Թշնամական թևերի բաժանված Սերժ Սարգսյանի թիմ կոչվածն առերևույթ ծափ է տալիս 58 տոկոս «խփած» մարդուն այնպես, ինչպես որ սովետի ժամանակ ծափ էին տալիս քաղբյուրոյականները ծերունական մառազմով տառապող Բրեժնևին կամ կիսամեռ Չեռնենկոյին։ Իրականում բոլորն, այսպես ասած, դուրս են գրել Սարգսյանին, քանզի ներսից գիտեն, թե ով է նա և որքան հեռու է լիդեր լինելուց։
Իշխանական բուրգը և բիզնես–էլիտան տեսավ, որ այս ընտրությունները նախևառաջ անլրջացան հենց Սերժի՛, այլ ոչ թե Պարույրի, «էպոսագետի», Բագրատյանի կամ Րաֆֆիի պատճառով։ Տեսավ ու համապատասխան հետևություններ է անում։
Թե ինչով կավարտվի Սերժի չեռնենկոյացումը, կերևա առաջիկայում։ Մեկ բան ակնհայտ է. չեռնենկոների գոյությունը պետական կառավարման համակարգի ղեկին՝ վատ նշան է։ Հետևաբար՝ պետք է ձև գտնել Սովետի ճակատագրից խուսափելու համար։ Այդ հարցում, ի դեպ, խեղկատակությունը լավագույն տարբերակը չէ։
Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը
Ինչպիսի ընթացք ու ավարտ էլ ունենա հետընտրական րաֆֆիապատումը, միևնույն է, Սերժ Սարգսյանի լեգիտիմության զրոյական վիճակը դրանից չի փոխվելու, և նա մնալու է «կաղ բադ» նախագահի կարգավիճակում։ Ավելին, Սերժ Սարգսյանն այս ընտրությունների արդյունքում շատ ավելի վատ վիճակում է հայտնվել, քան նույնիսկ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, և ահա թե ինչու։
Հինգ տարի առաջ Սերժն ուներ գրեթե զրոյական հանրային աջակցություն, բայց լեգիտիմ էր իշխանական վերնախավի, պետական ապարատի ու խոշոր բիզնեսի համար, ինչը Հայաստանի տիպի երկրներում ավելի կարևոր գործոն է, քան հանրային լեգիտիմությունը։ Բացի այդ՝ հասարակության մի փոքր շերտ կար, որ ինչ–որ ակնկալիքներ ուներ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգից, քանզի նրանք լիուլի խոստումներ էին տվել։ Այժմ հասարակության այդ փոքրաթիվ շերտն էլ որևէ հույս չի կապում «նախաձեռնողական» այս իշխանության հետ։ Մարդիկ համոզվել են, որ գործ ունեն դեմագոգ և ցինիկ ղեկավարների հետ։
Վերջին հինգ տարիներին արձանագրված ձախողումները և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ձգտումները Ս. Սարգսյանին, մեծ հաշվով, զրկեցին իշխանական բուրգի ներսում ունեցած վարկանիշից և վստահությունից։ Նրան խորապես չի վստահում նաև խոշոր բիզնեսի ճնշող մեծամասնությունը։ Դա նշանակում է, որ Սերժը, բառիս բուն իմաստով, մենակ է մնացել, իսկ նրա թիմ կոչվածը բաժանվել է միմյանց ոչնչացնելու պատրաստ թևերի։
Ճիշտ է, մասերի բաժանված թիմը փետրվարի 18–ին կարողացավ վերջին ճիգերը գործադրել և կյանքի կոչել «Վերարտադրություն» օպերացիան, բայց դա, պատկերավոր ասած, ֆիզիկապես ու բարոյապես մաշված մեքենայի շարժիչի վերջին թխկթխկոցներն են. իշխանությունն այժմ թուլացած է, ինչպես երբևէ, իսկ Սերժին լուրջ չեն ընդունում անգամ իր աշխատակազմում։ Քանզի բոլորը, այդ թվում՝ իշխանության տարբեր թևերը, տեսան, որ «գյոզալական» ընտրություններն անգամ չեն օգնում Սարգսյանին, ու նա պարտվում է նույնիսկ «վարսավիրանոցային» PR անող Րաֆֆի Հովհաննիսյանին։
Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանը Բրեժնևի տիպի գործչից աստիճանաբար վերածվում է փտած ՍՍՀՄ–ի վերջին ղեկավարներից մեկի՝ Չեռնենկոյի։
Ինչպես հայտնի է, կիսամեռ Չեռնենկոն ղեկավար նշանակվեց իրար բզկտող պոլիտբյուրոյականների ժամանակավոր կոմպրոմիսի շնորհիվ։ Կուսնոմենկլատուրայի տարբեր թևերը իշխանության բաժանման հարցում ոչ մի կերպ համաձայնության չէին կարողանում գալ Անդրոպովի մահից հետո։ Արդյունքում որոշվեց ժամանակավորապես գենսեկ դարձնել մի շարք անբուժելի հիվանդություններով տառապող և համարյա մահվան մահճում գտնվող Չեռնենկոյին, մինչև որ տարբեր խմբավորումները կհասցնեին իրար մեջ պարզել, թե ով է լինելու իրական իշխանության կրողը։ Ասել է թե՝ Չեռնենկոն ընդամենը տեղապահ էր։
Նույնանման մի իրավիճակ է իշխանական բուրգի ներսում։ Հին ու նոր ՀՀԿ–ականները, կամ այլ կերպ ասած՝ հին «օլիգարխներն» ու բոլշևիկյան գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտօլիգարխները, միասնական տեսակետ ունեն Սերժ Սարգսյանին նախագահի աթոռի տեղապահ նշանակելու, բայց տարակարծիք են ապագա իշխանության բաժանման հարցում։
Թշնամական թևերի բաժանված Սերժ Սարգսյանի թիմ կոչվածն առերևույթ ծափ է տալիս 58 տոկոս «խփած» մարդուն այնպես, ինչպես որ սովետի ժամանակ ծափ էին տալիս քաղբյուրոյականները ծերունական մառազմով տառապող Բրեժնևին կամ կիսամեռ Չեռնենկոյին։ Իրականում բոլորն, այսպես ասած, դուրս են գրել Սարգսյանին, քանզի ներսից գիտեն, թե ով է նա և որքան հեռու է լիդեր լինելուց։
Իշխանական բուրգը և բիզնես–էլիտան տեսավ, որ այս ընտրությունները նախևառաջ անլրջացան հենց Սերժի՛, այլ ոչ թե Պարույրի, «էպոսագետի», Բագրատյանի կամ Րաֆֆիի պատճառով։ Տեսավ ու համապատասխան հետևություններ է անում։
Թե ինչով կավարտվի Սերժի չեռնենկոյացումը, կերևա առաջիկայում։ Մեկ բան ակնհայտ է. չեռնենկոների գոյությունը պետական կառավարման համակարգի ղեկին՝ վատ նշան է։ Հետևաբար՝ պետք է ձև գտնել Սովետի ճակատագրից խուսափելու համար։ Այդ հարցում, ի դեպ, խեղկատակությունը լավագույն տարբերակը չէ։
Կորյուն Մանուկյան