Լրահոս

23.11.2010 12:18


Ստեփան Սաֆարյան. «Ճիշտը չգնալն էր»

Ստեփան Սաֆարյան. «Ճիշտը չգնալն էր»

-Իրավիճակին ադեկվատ քայլ էր,-«7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելը։

Նրա խոսքերով՝ գնալը կնշանակեր, որ Հայաստանը ողջունում է մի հռչակագիր, որն ընդունվում է նախագահների մակարդակով, և որտեղ հակամարտությունների կարգավորումը պատկերացվում է տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման տեսքով։

Ստեփան Սաֆարյանն ասել է, որ այստեղ ինքը միայն ՆԱՏՕ-ին չէ, որ քաննադատում է.

-Իսկ ի՞նչ էինք սպասում՝ եթե ՀՀ-ն և նրա քաղաքական որոշ ուժերը չեն ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ն պարտավորվածություն զգա և ճանաչի Արցախը։ Չե՞նք տեսնում, որ սա Արցախի չճանաչվածության հերթական հետևանքն է։

Բնականաբար, նախագահն իր դիրքորոշումը միջացնքներում չէր արտահայտելու, քանի որ, ինչպես մնացած հրավիրվածները, ելույթի իրավունք չուներ, հետևաբարար ճիշտը, ըստ Ս. Սաֆարյանի, չգնալն էր։

-Այս պահի դրությամբ ուրիշ ոչինչ չէր մնում, քան չանել մի քայլ, որը կհարվածեր Արցախին,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը