Լրահոս

20.01.2011 13:10


Առցանց օլիմպիադա ACM համակարգում

2010 թ.-ին ծրագրավորաղ Դավիթ Նիկողոսյանը ստեղծեց ACM (Association for Computing Machinery) հզոր համակարգը, որի նպատակն է զարգացնել օգտագործողի ծրագրավորման հմտությունները, փորձարկել սեփական գիտելիքները ծրագրավորման ասպարեզում: Համակարգից կարող են օգտվել ինչպես ուսանողները, այնպես էլ լուրջ հիմնարկներում աշխատող մասնագետները: Այն իրենից ներկայացնում է բարդ թեստավորման համակարգ, որը տեղակայված է www.acm.am կայքում: Համակարգը հասկանալի և մատչելի է յուրաքանչյուրին: Նմանատիպ նախագծերն աշխարհում շատ քիչ են: Ավելին, մեր տարածաշրջանում նման համակարգ գոյություն չունի: Հայաստանում սա առաջինն է և առայժմ միակը: Համակարգը, անշուշտ, լայն քննարկման առիթ դարձավ հատկապես երիտասարդության լայն շրջանակներում: Համակարգը սկսեց նաև հակերական հարձակումների ենթարկվել. արդեն երկու անգամ' 2010 թվականի հուլիսին և դեկտեմբերին, համակարգը ենթարկվել է հարձակումների ադրբեջանցիների կողմից: Այդուհանդերձ, համակարգի պաշտպանությունը, լինելով հզոր և անխոցելի, չեզոքացրել է բոլոր հարձակումները և նշանավորել  www.acm.am-ի և www.azhack.com -ի անվերջ պայքարի սկիզբը:

ACM համակարգի առավելություններն են'

  1. Երեք լեզուների առկայությունը,
  2. Խնդրի վայրկյանական թեստավորումը,
  3. Խնդիրների ինքնատիպությունը (համակարգում ներգրավված խնդիրների մեծամասնությունը հեղինակային են և ունեն օլիմպիական բարդություն):
  4. Online մրցույթներ կազմակերպելու հնարավորություն:

Համակարգի աշխատանքը կայանում է հետևյալում. օգտագործողը կարդում է խնդիրը և լուծման իր տարբերակն ուղարկում համակարգին: Համակարգը, ստանալով լուծման տարբերակը, ակնթարթորեն թեստավորում է այն: Կախված խնդրի լուծումից' համակարգը կարող է տալ երկու տիպի պատասխան'

  1. Լուծումը ճիշտ է
  2. Լուծումը սխալ է,

ընդ որում' վերջինիս դեպքում տալիս է մանրամասն տեղեկություն սխալի տեսակի վերաբերյալ:

Ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ այս համակարգից կարող է օգտվել յուրաքանչյուրը կամայական վայրից' ձեռքի տակ ունենալով միայն ինտերնետ:

Տեղեկացնենք, որ Դավիթ Նիկողոսյանի նախաձեռնությամբ ստեղծված OPC ծրագրավորողների թիմը ս.թ. հունվարի 30-ին կազմակերպում է առցանց օլիմպիադա ACM համակարգում, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը:

ACM համակարգի էլեկտրոնային հասցե' www.acm.am, էլ. փոստ' [email protected]:

OPC թիմի էլեկտրոնային հասցե' www.opc.am, էլ. փոստ'[email protected]:

Այս խորագրի վերջին նյութերը