Լրահոս

23.11.2010 12:26


Հայաստանի և Սլովակիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի և Սլովակիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Սլովակիայում:  

Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է □Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին□ համաձայնագիրը, որով նախատեսվում է համագործակցություն հետևյալ հիմնական ոլորտներում' ռազմական կրթություն և զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում և այլն:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը այցելել և ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին:

Նոյեմբերի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնեց Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը