Արարատի մարզում հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Տափերական գյուղի տարածքով անցնող «Նարեկ» հեղեղատարը հեղեղել է գյուղի գերեզմանատունը և գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողատարածքները՝ համապատասխանաբար 1 հա և 4 հա մակերեսներով:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ դեպքի վայր են մեկնել մարզային օպերատիվ խումբը և մարզպետարանի գյուղատնտեսական վարչության աշխատակիցները:
Հեղեղ՝ անձրևի հետևանքով