ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում
Վեհաժողովի հարգելի նախագահ,
Վեհաժողովի հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Այս Վեհաժողովում իմ ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը: Այն արժևորում է Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, Վեհաժողովի կարևոր դերը մեր երկրի ներքին քաղաքականության էջերում ողբերգական իրադարձությունների հետևանքների հաղթահարման գործում: Ուստի, ցանկանում եմ ելույթիս սկզբում շնորհակալություն հայտնել Վեհաժողովին և վերջինիս անդամներին անցնող մեկ տարում Հայաստանում ձեր ունեցած ակտիվ դերակատարման համար: Հատկապես ցանկանում եմ ընդգծել Ձեր՝ պարոն Նախագահ, և մեր երկու համազեկուցողների՝ պարոնայք Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի կարևոր դերը: Ձեր քննադատությունը, հաստատակամությունը, բայց նաև՝ դրսևորած համբերատարությունն ու աջակցությունը, երկխոսության մեջ ներգրավվելու ունակությունը էական էին լուծումներ գտնելու գործում: Հիշում եմ անցյալ գարունը, երբ ծնվեց 1609 բանաձևը: Հայաստանի նախագահն, արձագանքելով այդ բանաձևին, անմիջապես ստեղծեց աշխատանքային խումբ իմ գլխավորությամբ, երբ դեռ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն էի: Այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպեցինք:
Պարոն նախագահ,
Պետք է պատրանքներ չունենանք. Հայաստանում քաղաքական գործընթացն իրադարձությունների շարունակական հոսք է: Այն առավել հաճախ բնորոշվում է առճակատումներով, սուր մրցակցությամբ և իրենց ոչ փոխզիջումային բնույթով: Հեռու գնալ պետք չէ. կարելի է պարզապես զրուցել Վեհաժողովում մեր պատվիրակության անդամների ևև արտախորհրդարանական քաղաքական ուժերի՝ այսօր այստեղ ներկա գտնվող պատվարժան ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում են Հայաստանի քաղաքական լայն սպեկտրը և բազմազան քաղաքական կարծիքները: Ինձ վստահություն է ներշնչում հենց այն հանգամանքը, որ ներկայանում ենք այստեղ՝ մեր ողջ բազմակարծությամբ, քաղաքական կարծիքների ու դիրքորոշումների տարակարծություններով: Հայաստանի խորհրդարանը հանդիսանում է դրա վառ օրինակը: Հենց այս բազմակարծությունների համատեքստում ենք մենք կառուցում և զարգացնում մեր ժողովրդավարությունը և մեր արժեքային համակարգը: Անցյալ տարվա սեպտեմբերից, խորհրդարանի նախագահ ընտրվելու առաջին իսկ օրվանից բազմիցս կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև արմատական ըննդիմությանը, օգտագործելու խորհրդարանի ամբիոնը քաղաքական տարաձայնությունների արտահայտման եւ երկխոսության համար:
Պարոն նախագահ,
Վստահաբար կարող եմ պնդել, որ բանավեճի ենթակա են ոչ թե ժողովրդավարությունը կամ դրա համար պահանջվող ինստիտուցիոնալ համակարգերի անհրաժեշտությունը, ոչ թե մեր քաղաքացիների իրավունքների և ազատությունների շրջանակը, այլ դրանց իրականացման որակը: Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարներից մեկն եմ, կոալիցիոն մեր գործընկերների հետ մեկտեղ, ներկայումս քաղաքական պատասխանատվություն է ստանձնել մեր հասարակության առջև: Մենք պատասխանատվությունից չենք խուսափում: Չենք կոծկում խնդիրները և թերությունները, սակայն ընտրողների կողմից մեզ հատկացված ժամանակահատվածում հավատարիմ ենք լինելու ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքների հիմնավոր պաշտպանությանը և օրենքի գերակայության երաշխավորմանը: Մենք գործում ենք Հայաստանի քաղաքական իրողությունների կոնկրետ համատեքստում և հստակ գիտակցում ենք, որ մեր գործունեությունը անհրաժեշտ է բարելավել: Իշխող կոալիցիայի հիմնական պարտավորությունը դա է, և այդ նպատակին պետք է հետամուտ լինի երկրի յուրաքանչյուր քաղաքական ուժ: Մեր սկզբունքներից է հանդուրժողականությունն ու համագործակցությունը:
Այս համատեքստում անդրադառնամ 2008 թ. մարտի իրադարձություններին, որոնց հետևանքով Վեհաժողովը քննադատության արժանացրեց Հայաստանի ժողովրդավարության վիճակը: Կարիք չկա կրկին ներկայացնելու Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և Վեհաժողովի արձագանքները: Դուք այդ մասին քաջատեղյակ եք: Քաջատեղյակ եք նաև այն համալիր քաղաքական երկընտրանքներին, որոնք իշխանությունները և իշխող կոալիցիան պետք է հաղթահարեին, որպեսզի մի կողմից պահպանվեր և պաշտպանվեր մեր պետության և դատաիրավական կառույցների ամբողջականությունն ու անկախությունը, իսկ մյուս կողմից՝ բավարարվեր գերակա հասարակական պահանջը և ազգային շահը, այն է՝ վերականգնվեր և ամրապնդվեր վստահությունն ու երկխոսությունը քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանների միջև: Այս վերջին տարին եղել է իրադարձություններով լի և բավական լարված: Քննության ենք ենթարկել դատական և իրավապահ կառույցների որակները, անկախ հետաքննություն անցկացնելու, քաղաքական գործընթացներին հանրությանը և քաղաքական ուժերին ներգրավելու, իրավական ակտերը բարելավելու և ի կատար ածելու մեր կարողությունները: Թե՛ հայտնի իրադարձությունների, թե դրանց հաջորդած ժամանակահատվածի ընթացքում բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ հենց թելադրում են հետագա բարեփոխումների հրամայական անհրաժեշտությունը:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից առաջարկված և Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը ճիշտ ժամանակին իրականացված և միանգամայն հիմնավոր քայլ էր: Այդ քայլով, ինչպես նաև Վեհաժողովում այսօր տեղի ունեցող այս քննարկումներով, էլ ավելի կմոտենանք Հայաստանի համար փորձաքար հանդիսացող այս էջի փակմանը:
Սխալ կլիներ եզրակացնել, թե մենք մարտի իրադարձությունների հետ կապված բոլոր խնդիրները լուծել ենք: Կարծում եմ, մարտյան դեպքերը մեզ խորհելու դեռ երկար տեղիք կտան: Մենք դեռևս դասեր ունենք քաղելու, բայց կարող ենք նաև սկսել նոր էջից, պարտավոր ենք սկսել, ողջ հասարակությունով: Սա շարունակական գործընթաց է՝ ինչպես Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կողմից ժողովրդավարության կառուցման գործընթացը:
Ամփոփելով, պարոն նախագահ, ցանկանում եմ ասել հետևյալը.
Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարության կառուցման գործընթացում կենսական կարևորություն է ունեցել և ունի նաև այսօր: Ուստի, բարձր եմ գնահատում Ձեր, Վեհաժողովի զեկուցողների, Մարդու իրավունքների Հանձնակատարի, այս մարմնի բարձրակարգ փորձագետների և Եվրոպայի խորհրդում ու Վեհաժողովում մեր բոլոր բարեկամների իմաստնությունը և նվիրվածությունը Հայաստանին: