Լրանում է Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին
Հայտարարություն
Ուղիղ երեք տարի առաջ՝ 2006թ. հունիսի 26-ին ձերբակալվեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Երեք տարիների ընթացքում Հայաստանի և միջազգային տարբեր իրավապաշտպան և լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ հանդես են եկել ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին անհապաղ ազատելու կոչով:
Վաղը լրանում է Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին:
Հաշվի առնելով երեք տարվա ընթացքում պայմանականորեն նրան վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր ապօրինի և չհիմնավորված մերժումները՝ կարող ենք արձանագրել, որ 2006թ.-ին նրա նկատմամբ իրագործված իշխանական վրեժխնդրությամբ և այդ թվականից ի վեր Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ գործված և մինչ օրս շարունակվող բռնաճնշումները մեկ կենտրոնից ղեկավարվող ընդհանուր քաղաքականության թերևս առաջին օղակն էր: Հայաստանի իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատության, մարդու ազատությունների և իրավունքների դեմ ռեպրեսիվ միջոցներն ու ապօրինի բռնաճնշումները ծանր հարված են հասցնում մեր երկրի առանց այն էլ վնասված միջազգային վարկին: Ազատ խոսքը լռեցնելու պատվիրատու իշխանական ամենավերին ատյաններում այդպես էլ չգիտակցեցին, որ խոսքի ազատությունը ճնշող ամեն մի քայլ էականորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, լրջագույն կասկածներ հարուցում ժողովրդավարությանն ու համամարդկային արժեքներին Հայաստանի հավատարմության հանդեպ, որոնց պարտավորությունների կատարումը մեր երկիրն ստանձնել է միջազգային հեղինակավոր կառույցների առջեւ:
Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց օրացուցային ազատ արձակումը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերին: Սակայն ուզում ենք հավատալ, որ նրա նկատմամբ նույնիսկ անազատության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում իրագործված հետապնդումներից հետո, Հայաստանի իշխանությունները կսթափվեն և ժամ առաջ Արման Բաբաջանյանին թույլ կտան վերադառնալ իր սիրած ստեղծագործական աշխատանքին: Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձևավորող լրատվամիջոցների ղեկավարներ և որպես Արման Բաբաջանյանի գործընկերներ'մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրան` հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման և ազատ խոսքի գոյության:
«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Հայկ Գեւորգյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյան
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան
«Լրագիր.am»-ի խմբագիր Հայկազն Ղահրիյան
«Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմ
Հիշեցում՝
2009թ. հունիսի 26-ին լրանում է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարին: Ազատ խոսքի բոլոր պաշտպաններին հրավիրում ենք հունիսի 26-ին՝ ուրբաթ օրը, ժամը 12:00-ին ներկա գտնվել ՀՀ նախագահի նստավայրի առջեւ նշանակված բողոքի ակցիային: