Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի ու պայքարի անկեղծության առումով հասարակական կարծիքը հիմնականում երկու մասի է բաժանվել։ Մի մասը գտնում է, որ «Ժառանգության» ղեկավարն անկեղծ է, և հետևաբար հարկավոր է նրան աջակցել ու հասնել իշխանափոխության։ Մյուս մասի կարծիքով՝ այս ամենը խաղ է, որի սցենարը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ։
Ի մի բերելով Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ և դեմ հնչող կարծիքները՝ ստանում ենք հետևյալ պատկերը.
Րաֆֆիին կողմ
1.Եթե նույնիսկ մինչև նախագահական ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանը պայմանավորվածություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ապա փետրվարի 18–ի արդյունքներից ելնելով՝ նա դուրս է եկել պայմանավորվածությունների տիրույթից և հիմա անկեղծորեն ձգտում է իշխանափոխության։ Ճիշտ է, քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները գուրգուրում էին իրենց մրցակիցներին ու մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց հիմա իրավիճակ է փոխվել և գործընթացներին պետք է գնահատական տալ՝ նոր իրողությունները հաշվի առնելով։ Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանը քարոզչության փուլում ուրախությամբ արձանագրում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշն աճում է, իսկ հիմա քննադատում է նույն Րաֆֆի Հովհաննիսյանին։
2.Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ կյանքի գնով տեր է կանգնելու ժողովրդի տված քվեին, և ուրեմն նրան պետք է հավատալ, քանի որ նա ազնիվ մարդ է։
3.Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի հաղթած նախագահ է և Սերժի հետ պայմանավորվածության գնալու դրդապատճառ չունի. ինչո՞ւ պետք է նախագահի պաշտոնը նա փոխի այլ կարգավիճակի հետ։
4.Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հանրահավաքների շարք, ինչը նշանակում է, որ նա պայքարելու է մինչև վերջ։
5.Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներում խոսվում է հեղափոխության մասին, իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Սերժ Սարգսյանին հեռացնելու պատրաստակամություն, մանավանդ որ «ժառանգության» առաջնորդը գործող նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ իշխանության հետ ինքն այլևս խոսելու բան չունի։
Րաֆֆիին դեմ
1.Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում անընդհատ գովում է Սերժ Սարգսյանին և խոսքի ենթատեքստում պայքարում ՀԱԿ–ի դեմ, ինչը նշանակում է, որ նա ընդամենն ուզում է տիտղոսային ընդդիմության առաջնորդը դառնալ և «փողոցը» դարձնել իշխանության համար վերահսկելի։ Պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան խնայում է «ծիրանագույն» Րաֆֆիին և շարունակում քննադատության հիմնական թիրախ դարձնել ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին։ Իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում ընդդիմության լիդերը դառնա Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն դա չստացվեց, քանզի Բաղրամյան 26–ի լիակատար աջակցությունը վայելող «Ժառանգության» ցուցակը չկարողացավ ավելի շատ ձայն վերցնել խորհրդարանում, քան ՀԱԿ–ը։ Այժմ նոր հնարավորություն է ստեղծվել իշխանության համար՝ Րաֆֆիի միջոցով ընդդիմափոխություն իրականացնելու և այդպիսով քաղաքական դաշտն ամբողջական վերահսկողության տակ պահելու նպատակով։
2.Րաֆֆի Հովհաննիսյանը թեև չի ընդունում ընտրության պաշտոնական արդյունքները, բայց պատրաստակամություն է հայտնում փոխզիջման գնալ Սարգսյանի հետ՝ կողմ արտահայտվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այսինքն՝ ստացվում է, որ նա պատրաստ է ընդունել փետրվարի 18–ի քվեարկության արդյունքները՝ ԱԺ–ում «Ժառանգության» տեղերն ավելացնելու և հետագայում միգուցե ՀՀԿ–ի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով։ Այդ մասին, ի դեպ, իշխանությունը մեսիջներ է ուղարկում ՀՀԿ–ականների ու «անկախ» մամուլի միջոցով։
3. Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ արեց, որ ԱԺ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի դեմ միասնական ճակատ չձևավորվի։ Այն ժամանակ նա հիմնականում քննադատում էր ՀԱԿ–ին ու ԲՀԿ–ին։ Հիմա էլ նրա քննադատության թիրախը ՀԱԿ–ն է։ Նա անընդհատ կռիվ է տալիս 2008թ. հետ և ընդհանրապես խաչ քաշում վերջին քսանհինգ տարվա տարատեսակ պայքարների վրա՝ հայտարարելով, թե այսօրվա ոգին երբեք չի եղել։ Ուշագրավ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ազատության հրապարակի հարթակում են հայտնվել մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին բազմաթիվ ծառայություններ են մատուցել ոչ վաղ անցյալում և ամեն ինչ արել են, որ այս նախագահական ընտրություններից առաջ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը չկայանա, այսինքն՝ չկայանա իշխանափոխություն։ Հետևաբար՝ առնվազն կասկածելի է, որ այդ մարդիկ այս օրերին միանգամից դարձան հեղափոխական և հիմա բոցաշունչ ելույթներ են ունենում Ազատության հրապարակում։ Հետաքրքրական է, որ Րաֆֆիի հանրահավաքներին մասնակցում է փետրվարի 18–ին Սերժի օգտին աշխատած Արամ Զավենի Սարգսյանը, ինչպես նաև բացահայտված այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Արարատ Զուրաբյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլոք։ Ի՞նչ է սա՝ հաճախորդների բո՞ւնտ, թե՞ ծրագրված խաղ։
4.Այդ ինչպե՞ս է ստացվում, որ պետական համակարգում աշխատողներին ներվում է «ծիրանագույն հեղափոխությանը» միանալը։ Երբ 2008թ. ԱԳՆ մի քանի աշխատակիցներ քննադատեցին նախագահական ընտրությունները, նրանց անմիջապես ազատեցին աշխատանքից, իսկ երբ, օրինակ, Անահիտ Բախշյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակից և բողոքում կեղծված ընտրություններից, նրան չեն հեռացնում Արմեն Աշոտյանի գլխավորած պետական համակարգից։ Այն տեսակետը, թե մենք հիմա ավելի հանդուրժող նախագահ ունենք, քան Ռոբերտ Քոչարյանն էր, պարզապես ծիծաղելի է։ Սերժ Սարգսյանի հանդուրժողականությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է նրա աթոռին սպառնացող իրական վտանգը։ Հիմա, փաստորեն, Սերժը վտանգ չի տեսնում։
5.Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժն իր առաջարկները չի ընդունել, բայց հանրահավաքային պայքարի մասին ազդարարելով հանդերձ՝ որոշակի պահանջ չձևակերպեց։ Այսինքն՝ հանրությանը չտեղեկացվեց, թե ինչ են ուզում՝ արտահերթ նախագահական ընտրություննե՞ր, ընտրության արդյուքնների բողոքարկո՞ւմ, ԱԺ–ի միջոցով Սերժի իմպիչմենտի կիրառո՞ւմ, և այլն։ Երբ պայքարի տեսանելի արդյունքի իրավական ձևակերպում չկա, ապա պատասխանատվության հարցը դառնում է լղոզված, իսկ նպատակները՝ կասկածելի։
Չեզոք
Րաֆֆի Հովհաննիսյանի առնչությամբ կան նաև չեզոք տեսակետ հայտնողներ, ովքեր ակտիվ դիտորդի կարգավիճակ են ստանձնել և հետևում են նրա քայլերին։ Չեզոքների շրջանում առկա է անորոշություն, որը գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագծից։ Հետևաբար՝ որքան համարժեք ու հստակ խոսք ձևակերպի Րաֆֆի Հովհանննիսյանը, չեզոք ձայներն էլ, դրան համապատասխան, կգնան կողմ կամ դեմ ուղղությամբ։
Թե ո՞ր տեսակետն ավելի գերակայող կդառնա, պարզ կլինի առաջիկայում։ Որոշիչ գործոնն, անշուշտ, կլինեն արդյունքները։ Ցանկացած պայքար կամ շարժում գնահատվում է արդյունքով։ Իսկ տվյալ դեպքում արդյունք կարող է համարվել փետրվարի 18–ի քվեարկության արդյունքի վերանայումն ու Սերժ Սարգսյանի հեռացումը նախագահի պաշտոնից։ Այլ արդյունքները տարատեսակ մեկնաբանությունների տեղիք կարող են տալ։
Մեկ բան հստակ է. ինչպիսի էլ արձանագրի Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը՝ հանրային պատվերը մնում է ուժի մեջ։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի ընդունում Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը և ցանկանում է դրական փոփոխություններ։ Մնում է, որ այդ պատվերը կատարվի, և արդեն երկրորդական է դառնում այն հարցը, թե դա ումով կկատարվի։
Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ և դեմ

Կորյուն Մանուկյան