Լրահոս

20.01.2011 13:11


Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները կրկին Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել

Այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքվել են տասնյակ անհատ ձեռներեցներ, փողոցային առևտրով զբաղվող մարդիկ, ովքեր բողոքում են փողոցային առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշման դեմ։ Ցուցարարները պահանջում են նաև քաղաքապետի հետ հանդիպում, ինչպես նաև նշում, որ փողոցային առևտուրն այսօր իրենց ապրուստի միակ միջոցն է։

Ցուցարարների հոսքը դեպի քաղաքապետարան դեռ շարունակվում է։ «7օր»-ի թղթակիցը հայտնում է, որ այնտեղ են նաև ոստիանության 20-ից ավելի աշխատակիցներ։

Արդեն 3-րդ օրն է' փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն են իրականացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը